Լրահոս

17.07.2019 10:40


Մասիս քաղաքում այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ (տեսանյութ)

Մասիս քաղաքում այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ (տեսանյութ)

Հուլիսի 16-ին` ժամը 20:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 21:49-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 21:55-ին պահանջվել է օգնություն և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:12-ին, մարվել՝ 22:42-ին։ Այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ:

Ժամը 22:50-ից սահմանվել է հերթապահություն (ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ):

Այս խորագրի վերջին նյութերը