Լրահոս

17.07.2019 15:50


Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել

Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել

Հուլիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

***

Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

Այս խորագրի վերջին նյութերը