Քաղաքական

17.07.2019 16:47


Ստամբուլյան կոնվենցիան մեր ազգի համար ինքնասպանությանը հավասար փաստաթուղթ է. Միհրդատ Մադաթյան

Ստամբուլյան կոնվենցիան մեր ազգի համար ինքնասպանությանը հավասար փաստաթուղթ է. Միհրդատ Մադաթյան

Ստամբուլյան կոնվենցիան մեր ազգի համար ինքնասպանությանը հավասար փաստաթուղթ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Ես հասկանում եմ, որ այսօր հեղափոխությունն օգտվելով բազմաթիվ ֆոնդերի, խմբերի օգնությունից ժամանակին օգտվելով, հիմա պետք է փակի պարտքերը, բայց այդ սեռային դիրքորոշման լղոզումը, որ դրված է Ստամբուլյան կոնվենցիայի մեջ, ես կարծում եմ սարսափելի է»,–նշեց նա։

Հոգեբանի համար տարակուսելի է, որ հեղափոխությունը ավանդական արժեքին տվել է բացասական նշանակություն. «Երբ մենք խոսում ենք ավանդակությունից, ավանդական ընտանիքից, այն այս 1.5 տարում դարձել է բացասական արժեք։ Սակայն, պետության հիմքը ընտանիքն է, ավանդական ընտանիք ասելով մենք չենք հասկանում ընտանիք, որտեղ կա բռնություն։ Հակառակը, ավանդակության մեջ որ նայում ենք, մեր տղամարդը կնամեծար է»։

Նա վստահ է՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում Հայաստանում չկա, այլ «ոտնահարումը սկսում է այն ժամանակ, երբ իրենք իրենց անկողինը սկսում են ցույց տալ, որը ընդունելի չէի ոչ մեկի պարագայում»։

Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը իր հերթին շեշտեց՝ Ստամբուլյան կոնվենցիայում կան կետեր, որոնցով ցանկանում են օրինականցնել միասեռ ամուսնությունները Հայաստանում. «Հետո այդ միասեռ ընտանիքներին թույլ են տալու երեխա որդեգրել, իսկ նրանք էլ կարող են երեխաներին մեծացնել հետո օրգանները վաճառելու համար։ Հիշում ենք, որ օրենքի փոխպատվաստման ծրագիրը բերեց Արսեն Թորոսյանը սահմանադրական օրենքի խախտմամբ, որը ՍԴ հատուկ որոշմամբ մեր մոտ արգելված է, հետո հետ կանգնեցին, բայց մենք հասկանում ենք ուր են տանում»։

Մարիա Խաչատրյանը հավելեց, որ Ստամբուլյան կոնվենցիան վտանգներ է պարունակում մեզ համար. «Մենք պատերազմող երկիր ենք, մենք չենք ունենալու զինվորներ, ծնելիությունը ընկնելու է, մեր երեխաներին դաստիարկելու են անհասկանալի միջավայրում»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը