Աշխարհ

17.07.2019 20:48


«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան Լոս Անջելեսում հայտարարել է «Էմմի» 71-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին. այն հանձնվում է նշանավոր սերիալների եւ այլ հեռուստատեսային աշխատանքների համար։

Այս տարի ժամանակակից ամենահայտնի սերիալներից մեկը՝ «Գահերի խաղը», առաջադրվել է անվանակարգում՝ դրանով իսկ գերազանցելով «Նյու Յորքի ոստիկանություն» սերիալի ռեկորդը. 1994թ.-ին այն 24 անվանակարգում էր ներկայացված։

Հեղինակավոր մրցանակի համար մեծ քանակով նոմինացինաներ է ստացել նաեւ «Չեռնոբիլ» սերիալը՝ 19։

Картинки по запросу чернобыль сериал

Բացի «Գահերի խաղ»-ից եւ «Չեռնոբիլ»-ից՝ մրցանակի համար կպայքարեն նաեւ այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Ավելի լավ է՝ զանգահարեք Սոլին», «Սպանելով Եվային», «Սա մենք ենք», «Բարրի», «Զարմանալի միսիս Մեյզել» եւ այլն։

Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արորողության ընթացքում, որը տեղի կունենա Լոս Անջելեսում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը