Կարծիք

17.07.2019 21:50


Սևանի խնդրի լուծման ամենաարդիական առաջարկը

Սևանի խնդրի լուծման ամենաարդիական առաջարկը

Սևանի խնդրի լուծման ամենաարդիական առաջարկը։
Քանակով ահագին հասարակական կազմակերպություններ հետևյալ հայտարարությունն են տարածել․

«Պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ, որպեսզի ուղիղ եթերով հայտարարեք Սևանա լճի ափամերձ տարածքների և լիճ թափվող գետերի, Սևանա լճի մաքրման ֆլեշմոբ` կառավարության և պետական այլ կառույցների մասնակցությամբ և ֆլեշմոբի ծրագրի կազմակերպումը հանձնարարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը` հրապարակային դարձնելով արդյունքները»:

Առաջարկում եմ ամառային արձակուրդներից հետո նոր ֆլեշմոբ անցկացնել այդ կազմակերպությունների և Կապանի «Գանձասար» թիմի մասնակցությամբ` պահանջելով, որ նրանք դառնան Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մյուս ֆլեշմոբով կարելի է պահանջել, որ մեր Ազգային օպերայի ու բալետի թատրոնը դառնա ավելի հանրահայտ, քան Վիեննայինը։ Ու այդպես շարունակ։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը