Քաղաքական

18.07.2019 13:46


Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

«Նախ պետք է ասեմ, որ դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երկրորդը այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործը գտնվում է իրավաքաղաքական տիրույթում, և նրա ձերբակալությունը զուտ քաղաքական գործընթաց է: Կան մի շարք փաստեր, որոնք ապացուցում են ասվածը. դա առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունն էր, դատական համակարգի նկատմամբ իրականացվող ճնշումները անձամբ վարչապետի կողմից: Այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հետհեղափոխական Հայաստանում թիվ մեկ քաղաքական բանտարկյալն է, խոսում է նաև միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ռուսական մամուլը, Վենետիկի հանձանաժողովը՝ իր տված եզրակացությամբ:

Այո միջազգային հարթակներում արդեն իսկ ընդունում են, որ Հայաստանում երկրորդ նախագահի հանդեպ գործում է քաղաքական վրեժխնդրություն, և նրա ձերբակալությունը միմիայն քաղաքական բնույթ է կրում»,-այս մասին Politik.am-ին ասաց «Քաղաքացիական հարթակ» ՀԿ նախագահ Աղվան Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:

Հիշեցենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցով հանդես գալով «Ազատություն» ռադիոկայանի եթերում նման միտք հայտնեց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»:

«Վարչապետի հայտարարությունից կարելի է ասել, որ նա հող է նախապատրաստում թեժ աշնանը փորձել տանկերի թրթուրների տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր դրսևորում: Կարծում եմ՝ սա նաև վկայում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը շատ վախեցած է: Վարչապետը այդ կերպ փորձում է նշան ուղղել Քոչարյանի աջակիցներին, որպեսզի նրանք չփորձեն որևէ բան անել»,-ասաց Պողոսյանը:

Ըստ նրա այս հայտարարությունը ահազանք է իրավապահ մարմիններին՝ կանխելու ՀՀ վարչապետի հակասահմանադրական ևս մեկ գործողություն:

Արձանագրում ենք, որ սա ազատ խոսքի սահամանփակում է, և վարչապետի հետ չհամաձայնվողները լուրջ ճնշումների են ենթարկվում՝ ամփոփեց մեր զրուցակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը