Աշխարհ

18.07.2019 17:15


Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Վան քաղաքից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա գտնվող Օզալփ գավառում փախստականներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 15 զոհ և 27 վիրավոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից և, պտույտներ գործելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել ձորը:

Տեղեկությունների համաձայն՝ 15 այլազգի զոհերի թվում են նաև կանայք և երեխաներ:

Այս խորագրի վերջին նյութերը