Կարծիք

19.07.2019 10:05


Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել, համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ․ հարցում

ՀՀ Վարչապետ
Նիկոլ Փաշինյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

Ելից 38/19
19.07.2019թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հարգելի պարոն Փաշինյան,

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Դուք ՀՀ զինված ուժերում չեք ծառայել։ Իսկ Արցախյան պատերազմի տարիներին տարբեր պատճառներով խուսափել եք մեր հայրենիքի, այդ թվում Արցախյան սահմանները պաշտպանելու պարտականությունից։ Նշեմ, որ 1993 թվականին Դուք եղել եք 18 տարեկան (զորակոչային տարիք), մինչդեռ Արցախյան ազատամարտը ձգվել է մինչև 1994 թվականի մայիսի 12-ը։
Այդ տարիներին բոլոր երիտասարդներին, առանց որևէ բացատրություն լսելու, տանում էին ծառայության, քանզի հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է։

Համացանցում առկա է նաև տեղեկատվություն, համաձայն որի՝ Դուք համագործակցել եք հատուկ ծառայությունների հետ.
http://hayatsk.info/news/62380

Տարաբնույթ կարծիքներն ամփոփելու, Ձեր բացատրությունն ու տեսակետը լսելու, ճշմարտությունը բացահայտելու համար, և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի կետերի, 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

1. Արդյոք Դուք ծառայե՞լ եք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության զինված ուժերում։
2. Եթե չեք ծառայել, ապա ո՞րն է Ձեր` Հայոց բանակում չծառայելու և մեր երկրի սահմանները չպաշտպանելու պատճառը։
3. Արդյոք Դուք համագործակցե՞լ եք հատուկ ծառայությունների հետ։
4. Ի՞նչ մականուն եք Դուք ընտրել այդ ժամանակ Ձեզ համար. Հուդա՞, Սո՞ւրբ, թե՞ այլ։

Հարգանքով,

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը