Խմբագրական

Մարտ 10, 2011 17:00

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 2

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 2

սկիզբը՝ տե՛ս

Իշխանության համար մղվող պայքարում երեք տարի առաջ Երևանի կենտրոնում արյուն թափվեց։ Ունեցանք 10 զոհ և բազում վիրավորներ։

Եթե չես կարող քեզ պատժող ձեռքը կտրել, ապա համբուրիր այն ու դիր գլխիդ

Ենթավերնագրում նշվածը Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական գործունեության հիմնական սկզբունքն է, որին էլ գումարվում է նրա կղերապահպանողական վախկոտությունը և ամենքին ու ամեն ինչ հանձնելու պատրաստակամությունը, և այսպիսով ստանում ենք ՀՀ «հիմնադիր» նախագահի քաղաքական դիմանկարը։

Այժմ հիմնավորեմ ասածներս՝ ներկայացնելով «հիմնադիրի» գործունեության մի շարք դրվագներ։

Եվ այսպես. Լևոն Տեր–Պետրոսյանը, ով 2008թ. խոստացել էր քաղաքական պայքարի միակ զոհը լինել, եթե այդպիսին պահանջվի, մարտի 1–ի կեսօրին հավաքվածներին տնից կոչ արեց մնալ Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ մարտի 1–ի լույս 2–ի գիշերը, երբ զոհերի ու վիրավորների ահռելի քանակ ունեցանք, և պարզ դարձավ, որ իշխանության ուժն ավելին է, քան բռնությանը դիմադրող քաղաքացիներինն ու ընդդիմության «ուժային» թևինը միասին վերցրած, «միակ զոհն» արդեն մարդկանց կոչ արեց ցրվել տներով՝ դրանով իսկ տարանջատվելով տեղի ունեցածից։

Ճիշտ նույն ոճով վարվեց Տեր–Պետրոսյանը 1999թ. հոկտեմբերի 27–ի դեպքերին հաջորդած քաղաքական լարվածության փուլում։ Սկզբում նա ակտիվ «դիտորդի» դեր էր ստանձնել ու փորձում էր «տակից» ուղղորդել Պաշտպանության նախարարությունում հավաքված «անհնազանդներին» (իշխանափոխության հոտ էր գալիս), բայց հետո, երբ տեսավ, որ 1998թ.–ին հանձնած իր նախագահության վերականգնման հնարավորություն չկա, և բացի այդ՝ իշխանությունը կարողանում է պահել իր դիրքերը, Տեր–Պետրոսյանը հրապարակավ կոչ արեց համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը՝ հուսախաբ անելով իր թիմակիցներին։

Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ առաջին նախագահի տեսակն այնպիսին է, որ նա միշտ խուսափում է ճակատային մարտերից ու փորձում է ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից, իսկ երբ դա չի հաջողվում, անմիջապես լքում է մարտի դաշտն ու լոյալություն ցուցաբերում երբեմնի մրցակցին։ Այսինքն՝ նա դեմ չէ իշխանություն ունենալուն, բայց երբ դիմացը ուժ է տեսնում, անմիջապես հպատակվում է նրան, հանձնում թիմակիցներին ու դառնում «էջմիածնական միաբան». տիպիկ կղերապահպանողական վարքագիծ։

Այդպես է եղել նաև 88–ի շարժման ժամանակ։ «Ղարաբաղ» կոմիտեի կալանավորվածների (այդ թվում՝ Տեր–Պետրոսյանի) ցուցմունքներին ծանոթանալիս պարզում ես, որ Լևոնը հլու–հնազանդ լինելու երդումներ է տվել կոմունիստական վարչակարգին ու հայտարարել, թե ինքն ուզում է միայն գիտությամբ զբաղվել, ու Սովետական Հայաստանի անկախության նպատակ իր գործունեությունը չի հետապնդում։ Բայց հետո, երբ կոմունիստական վարչակարգը, փաստացի, փլուզվել էր, Տեր–Պետրոսյանը, պատկերավոր ասած, առյուծ կտրեց ու հետագայում դարձավ անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Իզուր չէ, որ հայ ժողովուրդը «Քաջ Նազար» հեքիաթն ունի...

Տեր–Պետրոսյանի կղերապահպանողականությունը և պարտվողականությունը դրսևորվում է նաև այսօր։ Իշխանության գործունեությունը նախընտրական փուլում մոնղոլ–թաթարների արշավանքների հետ համեմատած գործիչը, երբ չկարողացավ հասնել նախագահական աթոռին, համագործակցության մի շարք առաջարկներ արեց Սերժ Սարգսյանին՝ չբացառեց նրա հետ «Ազգային համաձայնության կառավարություն» կազմելը, հիշեց Եղիազար Այնթապցու պատմությունն ու հնազանդության հրապարակային երդում տվեց իր երբեմնի հակառակորդին, խոշոր բիզնեսի դեմ պայքարի ու սարգսյանական նոեբոլշևիզմի հաստատման հարցում դարձավ «ֆուտբոլասերի» հրապարակային գործընկերը՝ առևտրի առարկա դարձնելով մարտի 1–ի զոհերին, վիրավորներին, քաղբանտարկյալներին, իրեն հավատացող շարքերին ու այլոց։

Ասել է թե՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գործողությունների սկզբունքը ոչ թե քաղաքական զարգացումներն առաջնորդելն է (ինչպես սպասում են նրա համակիրները), այլ զարգացումների հետևից գնալը։ Նա իրավիճակ արձանագրող է, այլ ոչ թե ստեղծող։ Այստեղից էլ՝ այն անհասկացվածության պատը, որն առկա է ՀԱԿ շարքերի ու այդ կառույցի առաջնորդի միջև։

Մարդիկ սպասում են, թե Լևոնը պետք է իրենց առաջնորդի դեպի բարիկադներ (հի–մա՛, հի–մա՛), բայց նա այդ բանն անողը չէ։

Տեր–Պետրոսյանը, իհարկե, դեմ չի լինի բարիկադների ու մարդկային կյանքերի գնով իշխանության գալ ու այն պահել (1991–1998թթ. նա հենց այդպես էլ վարվում էր), բայց ուզում է, որ դա արվի ինքնաբուխ, որպեսզի ինքն ամեն դեպքում ապահովագրված լինի. հեղափոխությունը կստացվի՝ տնից կգա ու կասի, թե ժողովուրդը հաղթեց, ու կբազմի նախագահի աթոռին, չի ստացվի՝ կհայտարարի, թե կապ չունի այդ ամենի հետ ու կվկայակոչի հանրահավաքային իր այն ելույթը, որտեղ ասել էր, թե մի օր ժողովուրդը, կորցնելու բան չունենալով, կարող է թքել թե՛ Կոնգրեսի, թե՛ Ղարաբաղի հարցի վրա ու գնալ կտրուկ գործողությունների, որոնց հետ ինքը կապ չունի։

Ամփոփենք. Լևոն Տեր–Պետրոսյանը քաղաքական գործչի կղերապահպանողական, հանձնող տեսակ է ու պատրաստ է հնազանդվել ցանկացած ուժի, որը իր կողմից կգնահատվի որպես առավելություն ունեցող՝ լինի դա իր հրաժարականը պահանջող Վազգեն Սարգսյանը, մարտի 1–ի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, Ղարաբաղն ու Սյունիքն ուզող ադրբեջանական կողմը կամ Գյուլը։

Ի դեպ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1992թ., Տեր–Պետրոսյանը ելույթներ էր ունեում ու հայտարարում, թե Հայաստանը կռվելու ներուժ չունի, և մենք կպարտվենք։ Պատերազմն ընթացքի մեջ էր, բայց հայկական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը դրսի մամուլին հարցազրույցներ էր տալիս ու ասում, թե պատրաստ է Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում տեսնել, միայն թե պատերազմը դադարի, ինչով էլ ակամայից ավելի էր լկտիացնում Ադրբեջանին և այդ երկրին դրդում ավելի համարձակ գործել, ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը անհեռատեսորեն «նախաձեռնողական» դառնալով՝ բացեց Թուրքիայի ախորժակն ու նրանց դարձրեց Ղարաբաղյան խնդրի լուծման ակտիվ միջնորդ, իսկ Ադրբեջանին՝ պահանջող ու նախահարձակ։ Մի խոսքով՝ Տեր–Պետրոսյանն այն նախագահն էր, ով կանխատեսում էր պարտություն, բայց, մեղմ ասած, սխալվեց այդ հարցում։

Այդ հիմա են Տեր–Պետրոսյանի որոշ թիմակիցներ նրանից «հաղթող նախագահի» կերպարը փորձում կերտել, բայց դե...

Ինչ վերաբերում է կղերապահպանողական մտածողություն ունեցող Տեր–Պետրոսյանի իշխանության գալու մոդելին, ապա նա այդ ամենը պատկերացնում է «բուրբոնական» հայեցակարգի շրջանակներում, ըստ որի՝ միայն դրսի ուժերի աջակցությամբ է հնարավոր գալ իշխանության, իսկ հանրահավաքային գլխաքանակն անհրաժեշտ է ընդամենն իր պատկերացրած ամենակարող դրսին դրանք ցույց տալու և նրանց աջակցությունը ստանալու համար։ Պատահական չէ, որ նրա հրապարակային խոսքի մի մասն ուղղված է միջազգային հանրություն կոչվածին։

Տեր–Պետրոսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանն ունի դրսի ուժերի անվերապահ աջակցությունը, քանի որ խոստացել է արագ լուծել Ղարաբաղի ու հայ–թուրքական հարցը։ Ըստ այդմ՝ ՀԱԿ առաջնորդն իր ելույթներում պարբերաբար «մեսիջներ» է ուղարկում դրսին, թե ինքը պատրաստ է ավելի «ֆուտբոլասեր» դառնալ, քան ՀՀԿ «ճկուն» ղեկավարը, ու այդ կոդով պարբերաբար քննադատում է վերջինիս։

Եթե նկատել եք, ՀԱԿ–ի զանգվածային միջոցառումներն էլ Տեր–Պետրոսյանն այնպիսի գրաֆիկով է կազմակերպում, որպեսզի այն համընկնի միջազգային դիտորդների կամ դրսի որևէ հանձնակատարի՝ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածի հետ։ Այսինքն՝ Հայաստանի հանրության հանրահավաքային հատվածը նրա համար զուտ գործիքի դեր է կատարում։ Գործիք, որը պետք է փողոցում պայքարի, ոստիկաններից ծեծ ուտի, բանտում հայտնվի, «Լե–վո՛ն, նախագա՛հ» գոռա և անգամ զոհվի, որպեսզի ինքը կարողանա քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել գործիքի ստեղծած «արտադրանքը»։ Իսկ եթե դրսի միջոցով այս փուլում իշխանության գալ չհաջողվի, ապա Տեր–Պետրոսյանի հույսն այն է, որ Սերժ Սարգսյանը կգնա հանձնելու ճանապարհով, որից հետո միջազգային հանրությանն այլևս պետք չի գա, ու այդ ժամանակ դրսի ուժերն իրեն իշխանության կբերեն, իսկ դրա համար անհրաժեշտ է փողոցը զբաղեցնել, ինչով էլ զբաղված է ՀԱԿ առաջնորդը։ Դա էր պատճառը, որ երբ Գյուլը եկավ Երևան, ու երբ Ղարաբաղի գլխին սև ամպեր էին կուտակվել Տեր–Պետրոսյանը ոչ թե պայքարում էր, այլ ժողովրդին տուն էր ուղարկում։ Այսինքն՝ ամեն դեպքում Լևոնի հույսը դրսի վրա է, իսկ հանրահավաքային սուր ելույթներն ընդամենը դրսի առաջ արվող ներկայացում են։

Քաղաքական դաշտում իր տեղն ունենալու տերպետրոսյանական պահեստային տարբերակն էլ այն է, որ ինքը Սերժ Սարգսյանին կարող է ներիշխանական պայքարում պետք գալ և ստանձնել վերջինիս իշխանության պահպանման գործիքի դերը։ Գործիք, որը ՀՀ օրվա նախագահը կարող է օգտագործել «յուրայինների» դեմ։ Այժմ մենք այս տարբերակի կյանքի կոչման ականատեսն ենք, որի շրջանակներում Տեր–Պետրոսյանի խնդիրը հեղափոխական կրքերը մարելն ու իշխանության չբարձրաձայնվող ցանկությունները Մատենադարանի հարթակից հնչեցնելն է, այն է՝ գեղամյանություն անելը։

Հոգու խորքում Տեր–Պետրոսյանը, թերևս, դեմ չի լինի իշխանության գալ հեղափոխության միջոցով, բայց չի ուզում ստանձնել հեղափոխության առաջնորդի դերը, քանի որ, կրկնեմ, կղերապահպանողական մտածելակերպ ունի։ Նա ուզում է իշխանությունն ստանալ տանը նստած։ Եթե ինքնաբուխ հեղափոխությունը լինի, ապա նա մեծ հաճույքով կվերցնի իրեն մատուցված աթոռը։ Իսկ այն հարցը, որ այդ ընթացքում կարող են զոհեր լինել, ՀԱԿ առաջնորդին քիչ է հետաքրքրում։ Ավելի ճիշտ, հետաքրքրում է, բայց գործարքային իմաստով։

Տեր–Պետրոսյանն այժմ ավելի անկեղծ է (չի ասում, թե թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի) և «էս գլխից» գործարք է առաջարկում իր իշխանության գալու համար մղվող պայքարի պոտենցիալ զոհերին՝ նրանց համար գին ($1 000 000) սահմանելով։ Գին, որը կարող է շատերին գայթակղիչ թվալ՝ «ջհանդամ թե չեմ մեռնի, գոնե երեխաներս լավ կապրեն» տարբերակով։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: