Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Հուլիս 18, 2019 16:25 Գործերի վարույթները կասեցվել են:
«Ժողովրդի» տանկը

«Ժողովրդի» տանկը

Հուլիս 18, 2019 14:20 Պատմության մեջ իր պես շատերն են մտածել ու փորձել, բայց Աննուշկան վաղուց ձեթը թափած է եղել։

Աշխարհ

Մարտ 13, 2011 09:16

Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՊՆ համատեղ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՊՆ համատեղ հայտարարությունը

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային  Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին:

Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:

Մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելության կողմից նշված վայրում  դիտարկում անցկացնելուժամանակ ղարաբաղյան կողմը դիտարկման խմբի անդամների ուշադրությունըհրավիրել էր հետևյալի վրա.

ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային դիրքերից մինչև Օրթա Քարվենդ գյուղն ընկած հեռավորությունը կազմում է 1400-1500 մետր, այսինքն, տվյալ դեպքում անհնար է, որ ՍՎԴդիպուկահարհրացանից նշանառու կրակով արձակված գնդակը հասներ թիրախին:

  1. Նշված հատվածի ռելիեֆը թույլ չի տալիս ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դեպի հակառակորդի կողմը նշանառու կրակ բացել, քանի որ վերջինս ունի բարձր դիրքային առավելություններ:
  2. Հավաստի աղբյուրների համաձայն, Օրթա Քարվենդից ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն առավել դիպուկ գնդակոծելու նպատակով ադրբեջանցի զինծառայողներըբարձրանում են տների տանիքները: Հենց այն տների, որոնց բակերում «երեխաներ են խաղում»:
  3. Սովորաբար սահմանային գոտու գյուղերում մարդիկ բնակություն են հաստատում ոչ թե առաջնային, այլ միջին կամ ետին գոտում ` բնակավայրի առավել պաշտպանված մասում: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից դատելով` Օրթա Քարվենդում ամեն ինչ ճիշտ հակառակն է, և բակերը, որտեղ «երեխաներ են խաղում», չգիտես ինչու առաջնային գծին հնարավորինս ավելի մոտ են տեղակայված:
  4. Անգամ եթե այդ երեխան գնդակից է մահացել, ապա դեռ պետք է ապացուցել, թե ով և որ կողմից է կրակել: Չի բացառվում, որ հնարավոր է` Ֆարիզ Բադալովը դարձել է Օրթա Քարվենդ և Շխլար գյուղերի միջև գտնվող ադրբեջանցի դիրքապահների կողմից արձակված կրակի զոհը:
  5. Չի բացառվում նաև, որ հնարավոր է` երեխան մահացել է չպայթած զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչը հաճախ է պատահում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկու կողմերում էլ: Եթե կրակոցը արձակվել է ոչ թե ուղիղ նշանակետին, այլև բարձր անկյան տակ, ապա տվյալ դեպքում սովորական հրազենից արձակված գնդակը չէր կարող այդքան հեռու հասնել: Նման հեռավորության վրա կարող են կրակել միայն խոշոր տրամաչափի գնդացիրները: Սակայն, ինչպես նշվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Եթե կրակեին խոշոր տրամաչափի զենքից, ապա երեխայի գլուխը պարզապես ցրիվ կտար:

Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում և ոչ մի մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը: Հայկական կողմերի համար խորթ են Ադրբեջանի կողմից կիրառվող ֆաշիստական մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելը, դիվերսանտներին ու ահաբեկիչներին ազգային հերոսներ դարձնելը և այլն:

Ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպումներից հետո կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից առաջ, ադրբեջանական քարոզչամեքենան թեժացնում է լարվածությունը շփման գծում: Հերթական օրինակ է դարձել ս.թ. մարտի 10-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Արթուր Աղաբաբյանի մահը: Ընդ որում միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումից համարյա անմիջապես հետո: Դա վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է: Այն ժամանակ, երբ միջնորդները, հայկական կողմերի նախաձեռնությամբ, հերթական անգամ առաջարկում են առաջնային գծից հեռացնել դիպուկահարներին, պաշտոնական Բաքուն ոչ միայն ուղեփակում է վերոնաշյալ նախաձեռնությունը, այլև սաստկացնում է դիպուկահարային պատերազմը և իր սադրիչ գործողություններով զրոյի է հասցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Համաշխարհային հասարակայնությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները և նրա դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառի:

Այս խորագրի վերջին նյութերը

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր

Հուլիս 18, 2019 17:15 Միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից։
Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»

Հուլիս 18, 2019 13:35 Վաշինգտոնն անտեսել է Անկարայի առաջարկը:
«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

«Էմմի 2019». «Գահերի խաղն» առաջադրվել է ռեկորդային 32 անվանակարգում

Հուլիս 17, 2019 20:48 Տեղի կունենա Լոս Անջելեսում։
«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 19:04 Հանձնաժողովը չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու։
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի էջը (լուսանկար)

Հուլիս 17, 2019 18:02 «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաև Քուփերին»։
«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

«Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի

Հուլիս 17, 2019 17:30 Ովքեր կոչ են անում հրաժարվել, «երկրի թշնամիներն են»:
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել

Հուլիս 17, 2019 16:25 Մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում

Հուլիս 16, 2019 20:21 Օգտվել են գաղտնի հավելվածներից։
ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

ԱՄՆ-ը գտել է С-400-ի խոցելիությունը

Հուլիս 16, 2019 19:54 Չեն կարող դիմակայել զանգվածային հարձակման դեպքում։
Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը

Հուլիս 16, 2019 19:18 Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքների պատճառով։
Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ որոշմանը

Հուլիս 16, 2019 18:50 Վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները։
Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Հուլիս 16, 2019 17:30 Թարմացնում է դիվանագիտական կորպուսը։
Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Հուլիս 16, 2019 17:28 Ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները։
Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Հուլիս 16, 2019 16:45 Քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները։
Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստի են առևանգել

Հուլիս 16, 2019 16:45 Վնասել են նավի կապի և նավարկության սարքերը:
Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Թբիլիսիում շինհրապարակից բանվոր է ընկել և տեղում մահացել

Հուլիս 16, 2019 15:21 Ընկել է վերելակի անցքի մեջ: