Լրահոս

18.03.2009 15:38


ԲՀԿ-ում ո՛չ հաստատում և ո՛չ էլ հերքում են Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու տարբերակը

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին կոալիցիայի միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը և Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբմանը՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է.

-Ես ոչ մի այդպիսի տեղեկություն չունեմ, որևէ բան այդ կապակցությամբ ասել չեմ կարող: Մի բան հստակ գիտեմ, որ մեր կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին գնում է իր համամասնական ցուցակով, որի առաջին համարը մենք հրապարակել ենք: Ցուցակի ամբողջական կազմի աշխատանքներն ընթանում են մեր կուսակցության կենտրոնական գրասենյակում: Ո՛չ բացառում եմ, ո՛չ էլ հնարավոր եմ համարում միասնական թեկնածուով հանդես գալը, որովհետև նման տեղեկատվության չեմ տիրապետում:

Այս խորագրի վերջին նյութերը