Տնտեսական

24.03.2011 13:27


Վարչապետ. «Այս գործերը պետք է հանձնել դատախազություն»

   Վարչապետ. «Այս գործերը պետք է հանձնել դատախազություն»

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն կրկին անդրադարձել է կենսաթոշակների վճարման ոլորտում առկա խնդիրներին։ Գործադիրի ղեկավարը հայտատարարել է, որ  կեղծարարություններն այսօր էլ շարունակվում են։

«Հունվարից, երբ այս ոլորտում բարեփոխումներն իրականացրինք և բացահայտեցինք խնդիրները, մենք տեսանք, որ կա դիմադրություն այն աշխատակիցների կողմից, որոնք անմիջապես թոշակների վճարմամբ էին զբաղվում։ Սոցիալական ապահվության պետական ծառայության լուծարված վճարումների ծառայության աշխատակիցները, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում, շատ արագ աշխատանքի են տեղավորվել վճարահաշվարկային ծառայություններում։ Սակայն երբ նրանք նախարարություն են ներկայացրել կենսաթոշակառուների թվի վերաբերյալ իրենց հայտերը, դա ինձ մոտ կասկած է հարուցել,– նշել է Տիգրան Սարգսյանը։

Ըստ վարչապետի՝ այդ անձինք ներկայացրել են, որ 34 հազար կենսաթոշակառուի հետ վճարումներ իրականացնելու պայմանագիր ունեն, այն դեպքում, երբ այդ գործառույթն իրականացնող բոլոր բանկերը միասին հազիվ 10 հազար կենսաթոշակառուի են սպասարկում։ տիգրան սարգսյանը նշել է, թե իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ վճարահաշվարկային ծառայությունների աշխատակիցների ներկայացրած ցուցակները կեղծ են, դրանցում ընդգրկված են մահացած և երկրից բացակայող անձնինք։

«Նշանակում է, որ այս մարդկանց ձեռքին կան ցուցակներ, որոնք հնարավորություն են տալիս կեղծարարություն անել։ Միայն մեկ վճարային ծառայությունում իրականացված ստուգման արդյունքում 421 խախտման դեպք է հայտնաբերվել։Այս գործերը պետք է հանձնել դատախազություն, պետք է հասկանանք, թե ինչպես կարող է մահացած մարդը դիմում ներկայացնել այն մասին, որ ուզում է այդ վճարային ծառայության կողմից թոշակ ստանալ»,– հայտարարել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի սոցապահովագրության պետական հիմնադրամի նախկին աշխատակիցները շարունակում են բողոքի գործողություններ կազմակերպել։ Նրանք աշխատանքից ազատվել էին տեսչության կառույցից կենսաթոշակների վճարման բաժինը վերացնելու և տվյալները «Հայփոստ» ընկերությանը փոխանցելու արդյունքում: Աշխատանքից ազատված շուրջ 300 աշխատակիցները նախակենսաթոշակային տարիքում են և չեն կարող նոր աշխատանք գտնել:

Այս խորագրի վերջին նյութերը