Լրահոս

20.03.2009 13:37


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ համամասնական ցուցակը պատրաստ է»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը և Արամ Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել են, որ պատրաստ է այն ցուցակը, որով իրենք մայիսի 31-ին պատրաստվում են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, երկրորդ տեղում է լինելու ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, երրորդ տեղում՝ ԵՊՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտա Մաթևոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը