Լրահոս

20.03.2009 13:40


ԲՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Արամ Սաֆարյանը

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել է, թե ԲՀԿ-ն իր ընտրական ցուցակը մարտի 20-ին ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դրանով «կանխելով բոլոր հարցերը, որոնք կապված են իշխանական միասնական ցուցակի, Ռոբերտ Քոչարյանի կողմից այն գլխավորելու և այլ ասեկոսեների հետ»:

-ԲՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, իսկ քարոզչությունը իրականացնելու եմ ես,-ասել է Ն. Զոհրաբյանը։

Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ ԲՀԿ ցուցակում ընդգրկված է 121 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը