Տնտեսական

29.03.2011 15:22


Ժամը 19։00–ից հետո կրպակները, փոքր խանութները չե՞ն աշխատի

Ժամը 19։00–ից հետո կրպակները, փոքր խանութները չե՞ն աշխատի

Համառ լուրեր են շրջանառվում, թե իշխանությունները ցնկանում են երեկոյան 19։00–ից հետո արգելել փոքր խանութների ու կրպակների աշխատանքը։ Նույն այդ խոսակցությունների համաձայն՝ սա արվելու է սուպերմարկետների գործերն առաջ գցելու նպատակով, քանի որ երկրում ստեղծված ծանր սոցիալական պայմանների պատճառով առևտրի քանակը կտրուկ նվազել է, մարդկանց մեծամասնությունն էլ նախըտրում է «նիսիա»–ով ապրանք ձեռք բերել շենքի բակում գտնով կրպակից, քան թե գնալ և առձեռն գնել սուպերմարկետից։

«7օր»–ը փորձել է ճշտել, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը։ Կառավարության լրատվական բաժնից ասել են, թե նման բան չկա։ Այդպիսի նախագիծ չի շրջանառվում նաև Ազգային ժողովում։ Սակայն նշենք, որ սա չի նաշանակում, թե առաջիկայում օրենքի նման մի նախագիծ հանկարծակի ասպարեզ չի բերվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը