Աշխարհ

Ապրիլ 04, 2011 15:13

«Սարդարապատ» շարժման անդամ. «Հեղափոխությունը միջոց է, ոչ թե նպատակ»

«Սարդարապատ» շարժման անդամ. «Հեղափոխությունը միջոց է, ոչ թե նպատակ» «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն, այսօր անդրադառնալով արաբական երկրներում տեղի ունեցող իրավիճակին, ասել է, որ ոչ մի արաբական երկրում հերթական կամ արտահերթ ընտրություններ չէ, որ եղել են հեղափոխության պատճառը։ –Ոչ կուսակցություններ են գլխավորում այդ շարժումները, ոչ էլ որևէ քաղաքական առաջնորդ էր գլխավորում դրանք,–ասել է Տ. Խզմալյանը՝ հավելելով, որ բոլորս տեսնում ենք, որ բռնակալները մեկը մյուսի հետևից գլորվում են իրենց գծած շախմատային տախտակից, որովհետև կյանքը շախմատ չէ, կյանքը շատ ավելի լուրջ է, և վերածել այն շախմատային կամ խաղասրահային խաղերի՝ լուրջ չէ։ Նրա կարծիքով՝ հեղափոխության ուղին հենց այս է, որը, կոչվում է ուղիղ ժողովրդավարություն՝ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոցներ կամ հրապարակներ և չի հեռանում։ –Հեղափոխությունը չի գալիս, այն անում են, և մինչև մենք չհասկանանք այս պարզ ճշմարտությունը, ոչինչ չի փոխվի։ Իշխանափոխությունը միջոց է, ոչ թե նպատակ։ Ամենակարևորը այն է, թե ինչ է լինելու երկրի հետ հաջորդ օրը,–նշել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնողական խմբի անդամը։ Ի տարբերություն Եգիպտոսի, ուր ժողովուրդը դուրս եկավ փողոցներ հետո նոր սկսեց մտածել՝ ինչ է պետք անել՝ մենք չպիտի կրկնենք այդ սխալը, սկզբից պետք է մտածենք, թե ինչ ենք անելու, ապա նոր ժողովրդին կանչելու ենք հրապարակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։
Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Հունիս 24, 2019 16:00 Չնայած իշխանությունների զիջումներին։
Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Վրաստանի իշխանությունները որոշեցին բավարարել ցուցարարների պահանջների մի մասը

Հունիս 24, 2019 12:53 Խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով:
Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն

Հունիս 24, 2019 11:15 Բոլոր գերատեսչությունների շենքերի ուղղությամբ:
NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

NASA-ն հավաստել Է մեթանի հայտնաբերումը Մարսի վրա

Հունիս 24, 2019 10:45 Կարող է վկայել միկրոօրգանիզմների գոյության մասին:
Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Կարո Փայլան. «Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է»

Հունիս 24, 2019 08:00 «Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք»։
Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հունիս 23, 2019 11:55 Այս մասին որևէ հայտարարություն չի արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ցույցի ժամանակ (տեսանյութ)

Հունիս 23, 2019 08:51 Պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը և արտահերթ ընտրություններ:
Դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու խնդրով

Դեսպանությունը բողոք է ներկայացրել դատարան՝ Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու խնդրով

Հունիս 22, 2019 20:45 «Հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև»:
Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով

Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով

Հունիս 22, 2019 11:45 Ի պատասխան ՌԴ կողմից Աբխազիայի և Ցխինվալի «օկուպացմանը»:
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների վերաբերյալ քննարկում է ունեցել արևմտյան երկրների դեսպանների հետ

Հունիս 22, 2019 11:35 Պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ։
Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվածները ցրվել են

Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվածները ցրվել են

Հունիս 22, 2019 08:50 Բողոքի ցույցի մասնակիցներին միացել էին նաև մեծաթիվ ուսանողներ:
Պուտինն արգելել է ռուսների ավիափոխադրումները դեպի Վրաստան

Պուտինն արգելել է ռուսների ավիափոխադրումները դեպի Վրաստան

Հունիս 22, 2019 08:45 Նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը:
Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

Հունիս 22, 2019 08:40 Նա 13 օր կմնա կալանքի տակ: