Լրահոս

09.04.2009 15:05


Արմեն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին գնահատում է որպես կորսված ժամանակաշրջան

Արմեն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին գնահատում է որպես կորսված ժամանակաշրջան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Փաստարկ» ակումբում «ցավով կորսված մեկ տարի է անվանել» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին։

-Ցավով կորսված մեկ տարի, որ կարող էինք մենք, բոլորս միասին, իրականացնել իրական բարեփոխումներ, իրական քայլեր՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ։ Ցավով կորցրած մեկ տարի, որի արդյունքում մենք պետք է բացահայտեինք մարտի 1-ի իրադարձությունները, այն է ՝ ովքե՞ր էին այն անձինք, որոնք գնդակահարեցին մեր քաղաքացիներին, որոնց գործողությունների ընթացքում գրեթե 220 քաղաքացի վիրավորվեց, և ովքե՞ր էին այդ ամենի հրաման տվողները։ Մենք այդ ամենը չունենցանք։ Ցավով կորցրած մեկ տարի, որի արդյունքում մենք ունեցանք տասնյակ քաղբանտարկյալներ, և որի խարանից մենք մինչև այժմ չենք  կարողանում ազատվել։ Եվ անցած մեկ տարի, որը լի էր իմիտացիոն, ոչ իրական գործընթացներով, որի արդյունքում հասարակության մոտ եղած հարցերը ոչ թե լուծվում էին, այլ ընդամնեը առավել խորանում և նոր հարցեր առաջացնում։

 

Այս խորագրի վերջին նյութերը