Լրահոս

09.04.2009 15:07


«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածը

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածը

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Հյուսիսային պողոտայում նախորդ օրը տեղի ունեցածը, բնութագրում է որպես իշխանությունների գործելաոճի հերթական ապացույց։

-Դա իշխանությունների գործելաոճի հերթական ապացույցն էր, երբ խաղաղ զբոսնող քաղաքացիներին, առանց որևէ հիմքի, ձերբակալում են։ Եվ սա, ըստ էության, քաղաքական հետապնդում է. այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Նման քայլը մեր պետականության հերթական անիմաստ վարկաբեկումն էր,- ասել է նա։

Հ. Խուրշուդյանը նշել նաև, որ տեղի ունեցածը, կարծես, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվա եզրափակումն էր։

 

Այս խորագրի վերջին նյութերը