Լրահոս

09.04.2009 15:23


ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը Սերժ Սարգսյանի կառավարման մեկ տարին դրական է գնահատել

ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը Սերժ Սարգսյանի կառավարման մեկ տարին դրական է գնահատել

ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման մեկ տարին դրական է գնահատել, հույս հայտնելով, որ հետագա տարիները նույնպես դրական կլինեն։ Նա հատկապես նշել է արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած դրական տեղաշարժերը.

-Հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը շատ բարձր ու դրական եմ գնահատում։ Նման հարաբերությունների հաստատումը նաև մեր երկրի նախագահի հաջողությունների արդյունք եմ համարում։ Հայ-թուրքական սահմանի բացումը միայն ու միայն դրական է լինելու մեզ համար։

Անդրադառնալով ՕԵԿ-ի իշխանությանը մաս կազմելուն, Հ.Բիշարյանը ասել է, որ «բոլոր քաղաքական ուժերի մեջ կան թերություններ և սխալներ թույլ տվող մարդիկ։ Իշխանությունները փոխվել են, մենք միացել ենք նորընտրյալ նախագահին։ Մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել, կանգնել ենք պետության և պետականության կողքին»։

«7օր»-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նա ապրիլի 8-ին Հյուսիսային պողոտայում կատարվածի մասին, Հ.Բիշարյանը պատասխանել է, որ տեղյակ չէ կատարվածի մասին, իսկ եթե ցուցարարները կարգը չեն խախտել և ցույցը խաղաղ է եղել, ապա ինքը  դատապարտում է նրանց դեմ կատարված որևէ ոտնձգություն։

Այս խորագրի վերջին նյութերը