Տնտեսական

09.04.2009 16:59


Արծվիկ Մինասյան. «Ատոմակայանի կառուցումը մեր էներգետիկ անվտանգության ամենահիմնական բաղկացուցիչներից է»

Արծվիկ Մինասյան. «Ատոմակայանի կառուցումը մեր էներգետիկ անվտանգության ամենահիմնական բաղկացուցիչներից է»

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համգործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի համանախագահ Մարիա Անն Իզլեր Բեգենը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր թե Հայաստանում նոր ատոմակայան կառուցելուն ինքը դեմ է։

Եվրոպական գրեթե բոլոր երկրներն ունեն ատոմակայններ և ատոմային տեխնոլոգիաներ, Հայաստանն ինչու՞ չպետք է ունենա։

«7 օր»-ի հարցին պատասխանել են ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը և Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյան-Ատոմակայանի կառուցումը մեր էներգետիկ անվտանգության ամենահիմնական բաղկացուցիչներից է։ Իբրև անկախ պետություն, մենք չենք կարող այն շռայլությունը թույլ տալ, որ հրաժարվենք այդ կարևոր բաղադրիչից։ Այլ բան է, երբ խոսվում է, թե ինչպիսի՞ անվտանգության երաշխիքներով  է դա կառուցվում, և երկրորդ կարևոր հանգամանքը, թե ի՞նչ դերակատարություն է այն ունենալու տարածաշրջանում։ Ես չգիտեմ, թե տարբեր մարդիկ, ովքեր մերժում են ատոմակայանի կառուցումը, ի՞նչ առանձին խմբային շահերով են առաջնորդվում, բայց մի բան պարզ է. Հայաստանին պետք է ատոմակայան, և այդ ատոմակայանի կառուցումն անհրաժեշտություն է մեր անվտանգության, մեր զարգացման և այլ ասպեկտներին համապատասխան։ Չեմ ընդունում այլ բան, երբ ատոմակայանի կառուցումը կապվում է քաղաքական հարթության մեջ ինչ-որ առաջարկների հետ, այդ թվում նաև Թուրքիայի։

Վարդան Բոստանջյան-Նա Կանաչների կուսակցության անդամ է, իսկ այդ կուսակցությունը սկզբունքային դրվածք ունի, որ էկոլոգիայի, բնապահպանության առումով ոչ միայն ատոմակայանի, այլ ցանկացած նման կառույցի ստեղծումը ոչ ճիշտ է համարելու։ Դա ոչ մի ծանրաբեռվածություն չի Եվրոպական կառույցների համար, որ գումար տրամադրեն կամ չտրամադրեն ատոմակայանի կառուցման համար։ Գրեթե համոզված եմ, որ Մարիա Աննը որևէ մի տեղ այդ թեզը չի բարձրացնի, իսկ եթե նույնիսկ բարձրացնի էլ, ապա նույնկերպ կհասկանան, ինչպես հիմա ես եմ ուզում հասկանալ իր արտաբերածը։

Անձամբ ես կարծում եմ, որքան էլ որ դա վտանգավոր լինի, բայց այլընտրանք չկա, Հայաստանը հարուստ չէ էներգառեսուրսներով։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը