Աշխարհ

Ապրիլ 18, 2011 13:41

ԱՄՆ պետքարտուղարության 2010թ. մարդու իրավունքների զեկույցում ջավախքահայության խնդիրները ներկայացված են թերի և խեղաթյուրված կերպով

ԱՄՆ պետքարտուղարության 2010թ. մարդու իրավունքների զեկույցում ջավախքահայության խնդիրները ներկայացված են թերի և խեղաթյուրված կերպով

2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց 2010թ.  մարդու իրավունքների մասին զեկույցը: Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի (http://www.state.gov/documents/organization/160457.pdf)` Վրաստանին վերաբերող մասում ջավախքահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի և խեղաթյուրված կերպով:

Մասնավորապես զեկույցում արտացոլված չեն ջավախքահայության իրավունքների ոտնահարման հետևյալ փաստերը.

-         Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների շարունակական, ուղղակի և տոտալ վերահսկողության ներքո: Ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրեական գործերի հարուցում և այլն) արմատախիլ են արվում ջավախքահայության հասարակական բողոքի անգամ չնչին դրսևորումները:

-         Հայաբնակ շրջաններում հօգուտ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» իշխող կուսակցության կեղծվեցին 2010թ.  մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

-         Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել քաղաքական կազմակերպություններ տարածաշրջանային հիմքի վրա: Դրա հետևանքով ջավախքյան քաղաքական կառույցները ընտրություններին մասնակցելու համար ստիպված են ուղիներ փնտրել համավրաստանյան որևէ քաղաքական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելու համար: Սա էապես խոչընդոտում է հայ բնակչության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը հանրային կյանքին:

-         Վրացական իշխանությունները արագացված տեմպերով շարունակում են համախումբ հայ բնակչություն ունեցող շրջաններում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերեն լեզվի բռնի պարտադրման քաղաքականության իրականացումը` արհամարհելով հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու ջավախքահայության պահանջները: Դրանով կոպիտ ոտնահարվում են Վրաստանի ստանձնած  միջազգային պարտավորությունները, այդ թվում` Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Եվրոպական շրջանակային կոնվենցիայի դրույթները:

-         Սամցխե-Ջավախք նահանգում հայերն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են բնակչության 55%-ը, սակայն նրանք գրեթե ներկայացված չեն նահանգի կառավարման մարմիններում:

-         Վրացական իշխանությունները շարունակում են սահմանի վրա անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականություն և մամուլ Ջավախք փոխադրելու հարցում:

Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ ջավախքահայերը բողոքում են հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու վրաց իշխանությունների դժկամությունից, սակայն դրանից անմիջապես հետո ավելացվում է, որ «ըստ որոշ ՀԿ-ների` վրաց լեզվի ուսուցման վիճակը բարելավվել է»: Դրանով ԱՄՆ պետքարտուղարությունը կարծես թե անուղղակիորեն քաջալերում է իշխանություններին շարունակել Ջավախքում վրաց լեզվի արագացված և բռնի ներդրման իրենց քաղաքականությունը, որը ջավախքահայության դժգոհության հիմնական աղբյուրներից մեկն է:

2010թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործին վերաբերող անճշտությունները: Միևնույն ժամանակ, որպես դրական երևույթ, պետք է արձանագրել, որ նոր զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը զետեղել է հայկական կողմի  ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանը բանտարկվել է ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով:

Համեմատելով զեկույցի Վրաստանին վերաբերող հատվածը տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող մասերի հետ, կարելի է արձանագրել, որ նշելով Վրաստանում արդար դատավարության բացակայության, իշխանությունների կողմից դատական համակարգի վերահսկողության և քաղաքական դրդապատճառներով հետապնդման երևույթների մասին, երևույթներ, որոնցից տուժում են նաև ջավախքահայերը, ԱՄՆ պետքարտուղարությունն այնուամենայնիվ խուսափում է դրանց համարժեք գնահատականներ տալ` Վրաստանի հանդեպ կիրառելով երկակի չափանիշներ:

ԱՄՆ` որպես Վրաստանի հիմնական գործընկերներից մեկը, իրենց զեկույցում չլուսաբանելով Վրաստանում մարդու և ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների ոտնահարման  հիմնական փաստերը, ըստ էության արտոնում են Սաակաշվիլիի վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականությունը: Դրանով ԱՄՆ իշխանությունները «արջի ծառայություն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանությունների ներկա գործելաոճը օրեցօր ավելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում նաև` ջավախքահայերի  դժգոհությունը:

Ելնելով վերոնշյալից` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրենց զեկույցներում առավել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է 6 ամիս

Թուրքիայում պարտադիր զինծառայությունը դարձել է 6 ամիս

Հունիս 26, 2019 14:20 Էրդողանը ստորագրել է նոր օրինագիծը։
«Էրդողանի համար  սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

«Էրդողանի համար սա վերջի սկիզբն է». հունական մամուլ

Հունիս 25, 2019 20:52 Ամոթալի պարտություն Ստամբուլում։
Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Հունիս 25, 2019 19:20 ԱՄՆ-ի և շահագրգիռ մյուս երկրների հետ համագործակցությամբ։
Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Հունիս 25, 2019 18:55 Հունիսի 28-29-ը՝ Ճապոնիայում։
Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Վեցերորդ օր. բողոքի ցույցեր են նախատեսված Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում

Հունիս 25, 2019 12:32 Եթե ներկայացված պահանջները չբավարարվեն, ավելի մասշտաբային կդառնան:
Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել

Հունիս 25, 2019 09:00 Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան:
«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

«Նորից կհարվածենք». իրանցի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին

Հունիս 24, 2019 22:26 Պատասխան էր Վաշինգտոնի վարած քաղաքականությանը։
Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Ռոման Բաբայանը կգլխավորի «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը

Հունիս 24, 2019 20:17 Կփոխարինի կյանքից հեռացած Սերգեյ Դորենկոյին։
Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Երկրաշարժի կանխատեսում Թուրքիայի համար

Հունիս 24, 2019 19:18 7 բալ և ավելի ուժգնությամբ։
Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

Հունիս 24, 2019 18:42 Թույլ Է տվել ձեռք բերել Android օպերացիոն համակարգը։
Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Մամեդյարով. «Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է փուլային լինի»

Հունիս 24, 2019 18:15 «Տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»։