Խմբագրական

Մայիս 07, 2011 15:44

«Երկխոսությամբ» շղթայվածները – 2

«Երկխոսությամբ» շղթայվածները – 2

սկիզբը՝ տե՛ս

2008–ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր–Պետրոսյանը պարտվեց։ «Հաղթելու ենք» կարգախոսի կյանքի կոչմանը չօգնեցին անգամ Մեդվեդևին «տեսնելը», Էջմիածնում փաստացի ֆեոդալական կարգեր հաստատած գեներալի անունն Ազատության հրապարակում ինքնամոռաց հնչեցնելը («Ման–վե՛լ, Ման–վե՛լ») և հարթակի վրա պար գալը («Սա երգի ու պարի հեղափոխություն է»)։

2009–ին ՀԱԿ առաջնորդը պարտվեց նաև Երևանի ավագանու ընտրություններում՝ հետ մնալով ինչպես Գագիկ Բեգլարյանից, այնպես էլ Քուշքյանից։

ՀՀ քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ պարտված հակաիշխանական գործիչները դառնում են քաղաքական թոշակառու կամ էլ՝ իշխանության հաճախորդ։ Հիմա եկեք տեսնենք, թե ո՞ր ճանապարհով է գնում Տեր–Պետրոսյանը։

Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց համագործակցությունն «ախոյանների» միջև

Պարտության դրոշակակիր դառնալուց հետո ՀՀ առաջին նախագահին այլ բան չէր մնում, քան բավարարվել գաղափարակա՛ն հաղթանակով ու ողջունել իր երբեմնի մրցակցի սկսած «ֆուտբոլային» դիվանագիտությունը։

«Հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետեւ այն շոշափում է Հայոց պետականության զարգացման ամենակենսական խնդիրներից մեկը։ Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին»,– 2009 թվականի մայիսի 1–ի հանրահավաքում նշեց Տեր–Պետրոսյանը։

Ու չնայած նա այդ խոսքերից հետո վերլուծեց իրավիճակն ու նկատեց, թե ինչ վատ–վատ բաներ են մեզ սպասվում Սարգսյանի «նախաձեռնողականության» արդյունքում, այդուհանդերձ եզրափակեց իր ասելիքը հայ–թուրքականի մասով այնպիսի գնահատականով, որի տակ կստորագրեր անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը։

«Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»,– ասաց ՀԱԿ առաջնորդը (տե՛ս http://7or.am/archives/7273

Սա կարելի է ասել, որ Տեր–Պետրոսյան–Սարգսյան համագործակցության առաջին դրսևորումներից էր ու պարտադիր չէ, որ նրանք այդ համագործակցությանը հասնեին «երկխոսության» միջոցով. առաջին նախագահը սկզբունքային մարդ է ու ցանկացած «նախաձեռնողականի» կարող է աջակցել նույնիսկ մատենադարանային հարթակի հեռավորությունից։ Պատահական չէ, որ Գյուլի Երևան գալու կապակցությամբ նա հետաձգեց հանրահավաքները, որպեսզի չխանգարի հայ–թուրքական «մերձեցմանը»։

Ի դեպ, Տեր–Պետրոսյանն իր «մայիսմեկյան թեզիսները» բարձրաձայնելուց առաջ հասցրել էր Սարգսյանին հիշեցնել, որ իրենք ընկերներ են եղել ու կարող են «դու»–ով խոսել իրար հետ, իսկ 2009–ի մարտի 1–ի հանրահավաքում էլ չէր բացառել իրենց «չսիրած» «մոնղոլ–թաթարների» հետ միասին «Ազգային համաձայնության կամ փրկության կառավարություն» կազմելը։ Փաստորեն՝ «Ցեղասպանությունը ծախող» որակումից մինչև նույն այդ ծախողների հետ «Ազգային համաձայնության» գալը՝ Տեր–Պետրոսյանի մոտ մի հանրահավաքային դադար է։

«Ֆուտբոլից» քաշվածները

Սերժ Սարգսյանը մտածում էր, որ Թուրքիայի հետ «սիլի–բիլի» անելով ամրացնելու է իր դիրքերը ու կարիք չէր զգում արձագանքել Տեր–Պետրոսյանի «երկխոսության» կոչերին ու վերջինիս «կառուցողական» ընդդիմություն դառնալու պատրաստակամությանը։

Սարգսյանն անկեղծորեն հավատում էր, որ հաջողելու է ու բնական էր, որ այդ դեպքում իմաստ չկար «երկխոսել» մեկի հետ, ով «էն գլխից» երկու ձեռքով կողմ է քո քայլերին։ Իսկ այն, որ Սարգսյանը, առաջին դասարանցի երեխայի նման, հավատացել էր թուրքերին ու միջազգային հանրություն կոչվածին և հիացած էր իր բռնած գործից՝ վկայում են նրա այն խոսքերը, թե ինքը կմեկնի Թուրքիա միայն բաց սահմանների առկայությամբ կամ եթե մենք լինենք բաց սահման ունենալու նախաշեմին։

Տեր–Պետրոսյանի միակ նեղվածությունն ու, թերևս, թաքնված նախանձն առ Սարգսյան այդ շրջանում այն էր, որ հայ–թուրքական գործընթացի արդյունքում սպասվող Նոբելյան մրցանակը տրվելու է ոչ թե իրեն, այլ գաղափարական պլագիատով զբաղվող իր նախկին ենթակային։

«Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից անցան շաբաթներ ու ամիսներ։ Նույնիսկ Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի համար պարզ դարձավ, որ գործընթացը մտնում է փակուղի։ Դրանից հետո Տեր–Պետրոսյանը հիշեց փառամոլ ու կաշառակեր կաթողիկոս Եղիազար Այնթապցուն ու սպասեց «երկխոսության» փակ դռան հետևում։

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ «ճկուն» ղեկավարն անարձագանք թողեց նաև ՀԱԿ առաջնորդի՝ Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության մոդելի շրջանակներում «երկխոսելու» առաջարկը։

Ճիշտ է, արտաքին քաղաքական զարգացումները բերեցին նրան, որ հայ–թուրքական «ֆուտբոլից» Սարգսյանը ոչինչ չստացավ ու դեռ մի բան էլ ՀՀ–ի համար կորուստներ արձանագրեց, բայց աթոռը պահելու առումով շահեց, քանի որ «նախաձեռնողականության» խայտառակ պարտությունը վերաբերում էր նաև իր «ընդդիմադիրներին», որոնք ներքաղաքական պայքարում արդեն տուն գնալու տարբերակն ընտրեցին։ Ասել է թե՝ նույնիսկ լիակատար ձախողման պարագայում Սարգսյանը մնաց իր տեղում ու չձգտեց սեղմել դեպի իրեն մեկնած «միաբանների» ձեռքը, քանի որ, ինչպես նշեցի, իրենից ոչ պակաս պարտվել էր նաև երդվյալ «ֆուտբոլասերը», ով այդ ամենի արդյունքում ընկավ քաղաքական դեպրեսիայի մեջ ու ընտրեց «սպասենք, տեսնենք. յա էշը կսատկի, յա՝ էշատերը» գործելաոճը։

Եթե հիշում եք, Տեր–Պետրոսյանը հայտարարեց, թե ՀԱԿ–ը միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել ու կոչ արեց այլ ուժերի միանալ իրեն, սակայն միևնույն ժամանակ այնպիսի քաղաքական վարքագիծ որդեգրեց, որը բացառում էր հանրային լայն կոնսոլիդացիան, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «միաբանների» մոտ տուն գնալու և «սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի ու Սերժը Ղարաբաղը երբ կծախի, որ մենք էլ ակտիվանանք» մոտեցումն էր դոմինանտը։ Այլապես եթե Տեր–Պետրոսյանը իրոք խնդիր դներ հանրային տարբեր շերտերի միավորման ու իշխանափոխության, ապա պետք է հրապարակավ փոխեր իր տեսակետները հայ–թուրքականի, Ղարաբաղի խնդրի լուծման ու պետական կառավարման համակարգի վերաբերյալ։ Նա դա չարեց։ Հավատարիմ մնաց իր սկզբունքներին, գնաց «սահմանադրական» ճանապարհով և փաստացի աջակցեց Սերժ Սարգսյանին։

Ավելին՝ ՀՀՇ–ի վերջին համագումարում Տեր–Պետրոսյանն արդեն գլոբալ առումով տուն գնալու բանաձև առաջարկեց և խիստ հոռետեսական գնահատականներ տվեց Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ հայտարարելով, թե առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը (տե՛ս http://blog.7or.am/archives/3872/comment-page-1

ՀԱԿ առաջնորդի այդ խոսքերը գաղափարական դաժան պարտություն կրած գործչի հայտարարություն էր։ Տեր–Պետրոսյանի այդ գնահատականները ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայաստանի կապիտուլյացիայի բանաձև, քանի որ ասել, թե մինչև հայ–թուրքական ու Ղարաբաղի հարցը չլուծվի՝ Հայաստանի վիճակը չի բարելավվի ցանկացած իշխանության պարագայում, իսկ լուծում ասելով էլ հասկանալ Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգից հանելն ու Ղարաբաղի հարցի փուլային տարբերակն առաջ մղելը, ըստ որի ԼՂՀ–ն «դե յուրե» մնալու էր Ադրբեջանի կազմում, նշանակում է գնալ տուն և սպասել կոլապսի։

2010–ի հուլիսի 17–ին հնչեցրած իր այդ խոսքում Տեր–Պետրոսյանը ֆիքսեց, թե որ հարցում է ընդդիմանալու Սերժ Սարգսյանի իշխանությանը։

«Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը»,– նշեց Ղարաբաղի հարցի շուտափույթ «լուծման» ջատագովը, ինչը հինգերորդ շարասյան ֆունկցիա է հիշեցնում։

Վերջերս BBC–ին տված հարցազրույցում Տեր–Պետրոսյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ ցույց տալով, որ ինքը Հայաստանի այն գործիչն է, ով Ղարաբաղի հարցում պատրաստ է գնալ, ըստ էության, միակողմանի զիջումների՝ դրսի շահագրգիռ ուժերին ակնարկելով, որ այդ հարցում պատրաստ է օգտագործվել որպես գործիք։

Տեր–Պետրոսյանի ասածները Հայաստանի զարգացման մոդելի առումով այնքան հակապետական ու հակագիտական են, որ պարզապես զարմանալ կարելի է, թե այս մարդը նման մտածողությամբ ինչպե՞ս է ղեկավարել մեր պետությունը և այդքանից հետո ինչպե՞ս չի վերացել ՀՀ–ն։ Փաստորեն, պետությունն իր մեջ ինքնապահպանման հսկայական ներուժ ունի և նույնիսկ պաթոլոգիկ կղերապահպանողականի իշխանության պարագայում կարող է գոյատևել։

Նկատենք, որ «սերգոջանային» տրամաբանությամբ պատկերացնել երկրի զարգացման բանաձևը նույնն է, թե հայտարարես, որ մինչև Հայաստանը նավթ ու գազ չունենա՝ անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը. կատարյալ անհեթեթություն։

. . .

Եվ այսպես, պատասխանելով սույն հոդվածի առաջին մասում նշված այն հարցին, թե ի՞նչն է այսօր միավորում «Եղիազարին» ու «միաբանին»՝ կարող ենք տալ ինչպես «մետաֆիզիկական», այնպես էլ քաղաքական գնահատականներ։

Տեր–Պետրոսյանին ու Սարգսյանին այսօր միավորում է համատեղ կրած խոշոր պարտությունը հայ–թուրքական գործընթացի ժամանակ։ Երկուսն էլ ձախողվել են. մեկը որպես «ֆուտբոլի» գաղափարախոս, իսկ մյուսը՝ «նախաձեռնող»։ Սա նրանց միացնում է «մետաֆիզիակական», այն է՝ համատեղ պարտության առումով։ Նրանք այլևս սիամական երկվորյակներ են հիշեցնում։ Մեկն առանց մյուսի կորած է։ Պատկերավոր ասած՝ նրանց կապում է ֆուտբոլի գնդակը։

Իսկ թե ի՞նչն է ՀՀ առաջին ու երրորդ նախագահներին միավորում գործնական քաղաքականության առումով՝ կներկայացնեմ հաջորդիվ։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: