Տնտեսական

12.05.2011 16:48


ԿԲ-ը 2011թ. երկրորդ կիսամյակից կանխատեսվում է գնաճի տեմպերի նվազում

ԿԲ-ը 2011թ. երկրորդ կիսամյակից կանխատեսվում է գնաճի տեմպերի նվազում

Մայիսի 12-ի Ազգային ժողովի նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 2011թ. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Այսպիսով, 2011թ. սկզբին շարունակվող գնաճային զարգացումների պարագայում հաստատվել է 2011թ. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որտեղ կանխատեսված գնաճն ունի հետևյալ վարքագիծը. դեռևս 2010թ. փոխանցվող առաջարկի շոկերով, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների աննախադեպ բարձր գնաճով և հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված՝ 2011թ. առաջին կեսում 12-ամսյա գնաճը պահպանվելու է բարձր մակարդակում:

Նրա խոսքերով՝ 12-ամսյա գնաճի կենտրոնական արժեքն առաջին կիսամյակի ավարտին կազմելու է ավելի քան 9%: 2011թ. տարեսկզբից, դրամավարկային պայմանների խստացմամբ պայմանավորված, տարվա երկրորդ կիսամյակից կանխատեսվում է գնաճի տեմպերի նվազում և տարվա վերջում տատանումների թույլատրելի միջակայքում դրա ձևավորում: Վերջինին, ԿԲ նախագահի խոսքերով, կնպաստի հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթը, պատկան այլ մարմինների կողմից հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը: Այդուհանդերձ, նա նշել է, որ իրենք նախանշում են նաև ռիսկեր, որոնք կարող են շեղել գնաճը կանխատեսված արժեքից:

Աճի ուղղությամբ ռիսկերը հիմնականում կապված են համաշխարհային տնտեսությունան մեջ ավելի արագ տեմպերով վերագնման պայմաններում հումքային և պարենային ապրանքների՝ կանխատեսվածից բարձր միջազգային գների ձևավորման հետ: Բացի այդ, նրա խոսքերով, գյուղատնտեսական ոլորտի զարգացումները կարող են առաջացնել ինչպես գնաճի նվազման, այնպես էլ աճի ուղղությամբ ռիսկեր: Նվազման ուղղությամբ ռիսկերը, սակայն, գերակշռող են: Շուրջ 72 տոկոս հավանականությամբ 12 ամսվա գնաճը տարեվերջին կարող է գտնվել 4%-7,5%-ի շրջանակներում, ընդ որում՝ ավելի քան 31% հավանականությամբ 4%-5,5%-ի միջակայքում:

Համաձայն դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ 2011թ. համար կանխատեսվել է 3,7%-4% տնտեսական աճ: Արտաքին հատվածում դեռևս պահպանվում են գնաճային ճնշումները, և ռիսկերը հիմնականում գների աճի ուղղությամբ են: Ներքին տնտեսության ակնկալվող զարգացումները գնաճի վրա կունենան չեզոք ազդեցություն՝ պայմանավորված ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականությամբ, զսպող և աշխատանքի շուկայի թույլ գնաճային ազդեցությունների չեզոքացմամբ:

ԿԲ նախագահի խոսքերով՝ 2011թ. առաջին 4 ամիսների ընթացքում արձանագրվել է 5% գնաճ, որի պարագայում 12 ամսվա գնաճի ցուցանիշը նվազել է մինչև 8,9%, ընդ որում՝ տարեսկզբի դրամավարկային պայմանների աստիճանական խստացումների պայմաններում 12-ամսյա գնաճի տեմպերը, որոնք փետրվարին գերազանցել էին 12%-ը, աստիճանաբար նվազել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը