Խմբագրական

Մայիս 14, 2011 21:25

«Երկխոսությամբ» շղթայվածները – 3

«Երկխոսությամբ» շղթայվածները – 3

սկիզբը՝ տե՛ս

Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ–թուրքական ձախողված գործընթացն է՛լ ավելի մեծացրեց նրա հանրային լեգիտիմության դեֆիցիտը, իսկ երկրի ներսում «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման քաղաքականությունը բերեց գործող նախագահի հեղինակության անկմանը նաև պետական ապարատում, ինչը Հայաստանի տիպի երկրներում ավելի լուրջ վտանգ է իշխանության համար, քան կեղծված ընտրություններով պայմանավորված լեգիտիմության ճգնաժամը։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած ու Տիգրան Սարգսյանի իրականացրած տնտեսական քաղաքականության առաջին զոհերը դարձան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Խոշոր բիզնեսը, բացառությամբ Սարգսյանի նեղ ընկերա–բարեկամական շրջապատը ներկայացնող սուբյեկտների, նույնպես սկսեց դժգոհել վարվող քաղաքականությունից։ Բոլորը հասկացան, որ Տիգրան Սարգսյանի՝ «Պայքարում ենք ստվերային տնտեսության դեմ» դեմագոգիկ ելույթների իրական նպատակը Սերժ Սարգսյանին կից գերկենտրոնացված տնտեսական համակարգ ստեղծելուն միտված ծրագրերի քողածածկումն է։ Այդ ամենի արդյունքում մենք ականատեսը դարձանք հետպատերազմյան շրջանից մինչև օրս երբևէ չարձանագրված տնտեսական անկման։ Անգամ պաշտոնական ցուցանիշներով՝ մեր տնտեսությունը ամբողջ աշխարհի մակարդակով 2009–ին գրանցեց Ուկրաինայից հետո ամենամեծ հետընթացը՝ -14,4%։

Եվ չնայած այս տապալված ներքին ու արտաքին քաղաքականությանը՝ Սերժ Սարգսյանը պահեց իր աթոռը, քանի որ «էն գլխից» ստացել էր Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած տիտղոսային ընդդիմության լոյալ վերաբերմունքը, ինչը դրսևորվեց վերջինիս կողմից «ֆուտբոլը» ողջունելով և հայ–թուրքական «մեղրամիսի» ժամանակ հանրային դիմադրություն չցուցաբերելով։

Ճիշտ է, Սարգսյանի «ֆուտբոլային» խայտառակ պարտությունից հետո ՀԱԿ–ը փորձեց տարանջատվել Սարգսյանի «նախաձեռնողականությունից», բայց տարանջատվելու փորձեր անելով հանդերձ՝ Տեր–Պետրոսյանը վերահաստատեց իր դիրքորոշումը Թուրքիայի ու Ադրբեջանի մասով, որի արդյունքում՝ նրա ֆոնին Սերժ Սարգսյանը վերածվեց ազգային–պետական գործչի և մնաց նախագահի աթոռին։

Ով խանգարում էր՝ նա էլ օգնեց

Եռամյա ձախողումների շարքից հետո իշխանական բուրգում իր հեղինակությունը վերականգնելու համար՝ Սարգսյանը նախաձեռնեց կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը, որի նպատակն էր ԲՀԿ–ի դեմն առնելն ու իր իշխանության վերարտադրման նախադրյալներ ստեղծելը։

Բանն այն է, որ նույնիսկ իշխանական հարցումներով ԲՀԿ–ն զգալիորեն առաջ էր ՀՀԿ–ից, իսկ դա չէր կարող չանհանգստացնել նախագահի նեղ թիմին։ Կիրառվեցին բոլոր մեթոդները, որպեսզի ստիպեն Գագիկ Ծառուկյանին ստորագրել նոր հուշագիրը, սակայն ապարդյուն։

ԲՀԿ–ի (իմա՝ Ռոբերտ Քոչարյանի) մասով անհանգստացած էր նաև Տեր–Պետրոսյանը, ով, հասկանալի պատճառներով, Սարգսյանից ոչ պակաս էր վտանգ զգում ներքաղաքական ինչ–ինչ զարգացումների առումով։ Ահա այդ փուլում Սարգսյանին պետք եկան «էջմիածնական միաբանները», ովքեր, փաստորեն, ներիշխանական հակասությունների ժամանակ կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքին։

Տեր–Պետրոսյանն իր խնամի Շահնազարյանի շուրթերով հրապարակավ հայտարարեց, որ թույլ չի տա ապակայունացում և պատրաստակամություն հայտնեց դառնալ ներիշխանական կայունության երաշխիքը՝ դրանով իսկ կողմ արտահայտվելով ներքաղաքական դաշտի «ստատուս քվոյի» պահպանմանը և կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը։ Փաստորեն ստացվեց այնպես, որ ՀԱԿ–ը նպաստեց պետական կառավարման համակարգում Ս. Սարգսյանի լեգիտիմության մասնակի վերականգնմանը, ինչն օդ ու ջրի պես էր անհրաժեշտ ձախողումների խորհրդանիշի վերածված նախագահական նստավայրի տերերին։

Տեր–Պետրոսյանը ստիպված եղավ հանդես գալ Սարգսյանի PR–ն անողի դերում և միջնորդավորված պնդել, թե գործող նախագահն ունի Արևմուտքի լիակատար աջակցությունը, իսկ Քոչարյանին Կրեմլը չի պաշտպանում։ Այդ ամենը վկայում է, որ ի դեմս ԲՀԿ–ի ուժեղացման Տեր–Պետրոսյանը տեսնում էր Քոչարյանի ուժեղացում, ինչը ոչ միայն Սարգսյանի դիրքերի թուլացման, այլ նախևառաջ իրեն ու թիմակիցներին սպառնացող վտանգ էր, քանի որ Քոչարյանը հայտարարել էր, թե եթե ինքը լիներ իշխանության, ապա Գյուլին Հայաստան չէր հրավիրի, իսկ Տեր–Պետրոսյանն էլ կլիներ անազատության մեջ։ Այսինքն՝ Քոչարյանից ունեցած վախը և անցանկալի գործընթացների հավանականությունը ստիպեցին Տեր–Պետրոսյանին փաստացի միավորվել Սարգսյանի հետ ու դառնալ վերջինիս քաղաքական հենարանը։

Պատահական չէ, որ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հաջորդ օրը՝ փետրվարի 18–ին տեղի ունեցած հանրահավաքում ու դրանից հետո ՀԱԿ առաջնորդը որևէ կերպ չանդրադարձավ այդ փաստաթղթին ու որպես իշխանության հրաժարականը պահանջող «փողոցային» ընդդիմություն գոնե ձևականորեն չքննադատեց Սարգսյանի արածը։ Հուշագիրն ակնհայտորեն չէր տեղավորվում կոնգրեսական շարքերի «Սերժիկ, հեռացի՛ր» կամ «Հի–մա՛» կարգախոսների շրջանակում և տրամաբանական կլիներ, որ այն դատափետվեր Տեր–Պետրոսյանի կողմից, այնինչ...

Եթե Լ. Տեր–Պետրոսյանը իր գլխավոր թիրախը համարում էր Սերժ Սարգսյանին, ապա պետք է առնվազն չեզոք դիրքորոշում ցուցաբերեր Սարգսյան–Ծառուկյան հակամարտության սրման փուլում, բայց արվեց ճիշտ հակառակը, ինչը շատ տարօրինակ է առաջին հայացքից, բայց լրիվ տեղավորվում է «Եղիազար Այնթապցին և էջմիածնական միաբանները» համագործակցության մոդելի մեջ։ Մոդել, ըստ որի՝ եթե Տեր–Պետրոսյանին չի հաջողվում իշխանության գալ, ապա նա ամեն ինչ անում է, որպեսզի Սերժ Սարգսյանի դիրքերը չսասանվեն, քանի որ Սարգսյանի հեռացման դեպքում ՀԱԿ առաջնորդը մտահոգություն ունի, որ կարող են իշխանության գալ ուժեր, ովքեր ոչ միան Սարգսյանի, այլ նաև ի՛ր համար անձնական ու քաղաքական վտանգ են ներկայացնում. ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ վախը։ Արդյունքում ունենք մի վիճակ, երբ Սարգսյանի պահապան–«հրեշտակը» դարձել է ՀԱԿ–ը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ են վանկարկում Ազատության հրապարակում հավաքվածները։ Այստեղից էլ ծնվում են երեք նվազագույն «պահանջները», դրանք կատարելու սարգսյանական պատրաստակամությունը, «երկխոսության» գաղափարն ու քաղաքական դաշտն իրար մեջ բաժանելու ծրագրերը։

Ճիշտ է, այդ ընթացքում կողմերը միմյանց կծոտում են, հայհոյում են, բայց դա ավելի շատ քաղաքական առևտրի մեջ հնարավորինս շատ պոկելու մարտավարություն է, քան իրական պայքար։

«Երկխոսությամբ» շղթայվածների մարտավարությունը

Սարգսյանը փորձում է ՀԱԿ–ի հետ երկխոսության իմիտացիայով իշխանությունը պահել ու հետագայում նաև նրանց օգնությամբ վերարտադրվել, իսկ Տեր–Պետրոսյանը ձգտում է «պահանջների» միջոցով ու կեղծ հաղթանակների թմբկահարմամբ ակտիվ պահել իր զանգվածին, որպեսզի «Եղիազարի» համար արժեք ներկայացնի և կարողանա առավելագույնը վերցնել, իսկ եթե հնարավոր լինի, ապա նաև իշխանափոխություն իրականացնել։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանի ասած «բաց դիալոգն» ընթանում է փոխադարձ «քցոցիի» պատրաստակամությամբ, բայց նաև այն գիտակցությամբ, որ իրար ուս–ուսի տված պետք է թույլ չտալ իրենց «երկխոսության» տիրույթից դուրս գտնվող ուժերին փոխել քաղաքական դաշտի «ստատուս քվոն» ու գնալ իշխանափոխության։ Արդյունքն այն է, որ Սարգսյանը մնում է իշխանության ղեկին, երկիրը գնալով կորցնում է իր մրցունակությունը, աղքատության ու գների աճը շարունակվում է, իսկ տերպետրոսյանականները, կամա թե ակամա, վերածվում են հաճախորդների, քանի որ այս ընթացքում ստիպված ավելի շատ պայքարում են այլոց, քան Սերժ Սարգսյանի դեմ։

Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ հարձակումները, ՀՅԴ–ին փնովելը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից հետո Սերժ Սարգսյանի փոխարեն ՀՀ երկրորդ նախագահին հակադարձելն ու դրանով իսկ Սերժ Սարգսյանին «դե ֆակտո» պաշտպանելը՝ ասվածի վառ ապացույցն է։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանն այժմ զբաղված է նրանով, ինչով որ զբաղված էին Գեղամյանն ու մյուսները նախագահական ընտրության փուլում։ Միգուցե ՀԱԿ առաջնորդն այդպես չի ուզում, բայց այդպես ստացվում է։ Դրա համար էի իմ նախորդ հոդվածներից մեկում գրել, որ Արթուր Բաղդասարյանի տիպի գործիչ չեն ծնվում, այլ այդպիսին դառնում են հանգամանքների բերումով կամ սեփական կամքով։ Տեր–Պետրոսյանի պարագայում, թերևս, երկու գործոններն էլ առկա են։ Ահա և «երկխոսության» չբարձրաձայնվող մոտիվներից հիմնականը։

«Երկխոսության» ժանրի կանոններից ելնելով՝ տերպետրոսյանականները, բնականաբար, պահանջում են Սարգսյանի հրաժարականը, խոստանում են եգիպտանալ ու թունիսանալ, ինչպես նաև փիս–փիս բաներ են ասում իշխանության հասցեին, բայց ավելի շատ պահանջում են ... Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, ճիշտ այնպես, ինչպես Գեղամյանը 2008–ին քննադատում էր վարվող քաղաքականությունն ու պահանջում ... Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը։ Իրականում դա պայքարի իմիտացիա է և կեղծ թիրախների սահմանում։

Երբ 2008–ի պարտությունից հետո տերպետրոսյանականներին հարցնում էին, թե ու՞ր մնաց «Հաղթելու ենք» կարգախոսի իրականացումը՝ ստանում էինք հետևյալ պատասխանը. «Համաժողովրդական պայքարի արդյունքում կանխվեց Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու ծրագիրը, իսկ դա լուրջ հաղթանակ է»։ Ժողովրդական խոսք կա. աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասեց, թե խակ էր, այն է՝ լևոնականներն իշխանությունը չկարողացան վերցնել ու ստիպված սկսեցին տարածել, թե Տեր–Պետրոսյանն իրականում չէր ուզում գալ իշխանության։

Այժմյան «երկխոսությունից» հետո էլ հավանաբար կհայտարարվի, թե դրա շնորհիվ կանխվեց Քոչարյանի վերադարձը, ինչը լուրջ հաղթանակ է։ Թե որքանով է դա հաղթանակ, թող դատեն մեր քաղաքացիները, բայց իրականությունն այն է, որ նման «հաղթանակների» արդյուքնում Սերժ Սարգսյանը կարող է հավերժ իշխել և վերածվել թուրքմենբաշու, իսկ երկրի կյանքը գնալով վատանալ ու պատճառ դառնալ պետության փլուզման։

Կհաջողվի՞ արդյոք Սարգսյանին ու Տեր–Պետրոսյանին նմանատիպ «հաղթանակների» ու «երկխոսության» միջոցով քաղաքական դաշտը սեփականաշնորհել և հասարակության մեծամասնությանը հիմարացնել՝ ցույց կտա ժամանակը։ Նկատենք, որ նույն այդ ժամանակն աշխատում է «երկխոսող» կողմերի դեմ, քանի որ նրանք արդյունքներ չեն ապահովում և չեն ապահովելու։

Տեր–Պետրոսյանին չի հաջողվելու հասնել արտահերթ նախագահական ընտրության և այդպիսով նա «խուրդվելու» է, իսկ Սարգսյանին, դատելով ընթացիկ տնտեսական քաղաքականությունից, չի հաջողվելու ստեղծված վիճակը շտկել։ Արդյունքում՝ երկուսն էլ ընկալվելու են որպես վերջնականապես ձախողված գործիչներ։

Հայաստանակենտրոն ուժերին մնում է միայն այս ընթացքում գնալ հանրային լայն կոնսոլիդացիայի ձևավորմանը։ Պետք է համապատասխան ձևով պատրաստվել սիամական երկվորյակների վերածված սերժա–լևոնական ուժերի քաղաքական մահն ընդունելու գործին։

Անձամբ ինձ ՀԱԿ–ի «հաղթանակները» չեն հետաքրքրում և ես ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը սրանց «երկխոսացնելու» է մինչև «վարդապետի խազը»։ Բայց խորտակելով Տեր–Պետրոսյանին՝ Սարգսյանն իրեն էլ է խորտակման դատապարտելու, իսկ չխորտակել ՀԱԿ առաջնորդին նա չի կարող։ Սա էլ ձեզ «շախմատային» իրավիճակի այժմյան նկարագրությունը։

Ինչ վերաբերում է հանրային ու պետական շահով առաջնորդվող սուբյեկտների գործողությանը, ապա ամբողջական (Սերժ+Լևոն) իշխանափոխությունից հետո առաջնային պետք է դառնա խորհրդարանական կառավարման համակարգ նախատեսող Նոր Սահմանադրության ընդունումը, քաղաքական նոր դաշտի ձևավորումը, նոր տիպի տնտեսա–քաղաքական հարաբերություններին անցնելը և Նոր Հայաստան կառուցելը։ Այ դա արդեն կլինի իրական հաղթանակ։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: