Քաղաքական

23.05.2011 12:55


Արամ Կարապետյան. «Խոսվում է նաև իշխանություն–ՀԱԿ հնարավոր դաշինքի մասին»

Արամ Կարապետյան. «Խոսվում է նաև իշխանություն–ՀԱԿ հնարավոր դաշինքի  մասին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նոր ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել է, թե այսօր, իհարկե, ողջունելի է, որ  իշխանության ներկայացուցիչներն այլևս ՀԱԿ–ի հասցեին հայհոյախառն արտահայտություններ չեն անում, սակայն ինքը հակված է մտածելու, որ դա հրահանգված է։

Իշխանության մի կետից է հրաման իջել, որ չենք կռվում, հիմա բարիշում ենք։ Իմ այս ասածը թող օդում մնա, բայց որոշակի ձևով հիմա  ներկայացվում է, որ կարող է այնպես պատահել, որ  Հայաստանում մի նոր միասնության դաշինք ստեղծվի։ Հիշո՞ւմ եք, որ մի այդպիսի դաշինք ստեղծվեց Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի միջև։ Կարող է հասնել  նրան, որ  եթե գաղափարախոսությունները համընկնեն, այդպիսի մի դաշինք ձևավորվի, որովհետև եթե հիշում եք, ժամանակին Կարեն Դեմիրճյանին հեռացրեցին իշխանությունից շատ մեծ  հայհոյանքներով, բայց հետո, վերջում շատ լավ համագործակցության եզր գտան։ Ես չասացի, որ նման բան հնարավոր եմ համարում, բայց ես ասացի, որ  նման միտք էլ  կարող է ծագել,–ասել  է նա։

Ըստ  Արամ Կարապետյանի՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ  Սարգսյանը նույն գաղափարախոսության մարդիկ են։

Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը Սերժ  Սարգսյանին նշանակել է ամենաբարձրագույն պաշտոններին, այդ մարդուն քաղաքական դաշտ է բերել, ապա այդ մարդու հետ  պրոբլեմները (որովհետև  Հայաստանում ամեն ինչ  անհատականացված է) ինչո՞ւմ են։ Այդ ի՞նչ գաղափարական խնդիր կա։ Լևոն Տեր–Պետրոսյանը ստոարգրել է Դաշնակցության փակելը, իսկ Սերժ Սարգսյանը  հետո՝ ոչ այդ պահին, մասնակից է եղել այդ ամբողջ գործընթացին։ Այսինք՝ կարելի է ենթադրել, որ ազգային գաղափարախոսություն կրող (ինչքանով է ճիշտ թե սխալ, այլ հարց է) Դաշնակցության հարվածը հասցնելուց երկուսն էլ  նույն կարծիքին են եղել։ Այսինքն՝ պետք է նայել, թե այդ գլոբալիզացիայի կոսմոպոլիտիզմի լիբերալության մե՞ջ են այս մարդիկ իրար հետ, թե՞ ոչ,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը