Աշխարհ

24.05.2011 09:16


ՄՃԽ. «Ջավախքի շատ հայեր իրենց Վրաստանի լիարժեք քաղաքացիներ չեն զգում»

ՄՃԽ. «Ջավախքի շատ հայեր իրենց Վրաստանի լիարժեք քաղաքացիներ չեն զգում»

Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) «Ջավախքի տարածաշրջանի ինտեգրացիոն մարտահրավերները»  վերնագրով զեկույց է հրապարակել, որում ներկայացվել են Ջավախքի և ջավախքահայության առջև ծառացած մի շարք խնդիրներ։

Միջազգային ճգնաժամային խումբը Թբիլիսիին խորհուրդ է տալիս իր քաղաքականության վերաբերյալ հայերենով լիարժեք տեղեկատվություն տրամադրել տեղի բնակչությանը, ինչպես նաև խթանել Ջավախքի ինտեգրացիայի, լեզվի և մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումները: Հակառակ դեպքում Վրսատանի իշխանությունների հայաբնակ տարածաշրջանում վարած քաղաքականությունը,  տնտեսական և սոցիալական դժգոհությունների համատեքստում, կարող է ընկալվել որպես էթնիկ խտրականություն։

«Ջավախքի շատ հայեր իրենց Վրաստանի լիարժեք քաղաքացիներ չեն զգում։ Շատ կարևոր է երկխոսություն սկսել տեղի բնակչության հետ։ Լեզվական ճկուն քաղաքականությունը, նպատակաուղղված տնտեսական նախագծերը և երկրի ներքին գործերին ներգրավվելու ավելի լայն հնարավարություն տալու քայլերը թույլ կտան Վրաստանին ցույց տալ իր պատրաստակամությունը՝ մնալ որպես բազմազգ երկիր, որտեղ փոքրամասնություններն իրենց ապահով կզգան»,–նշել է է ՄՃԽ Կովկասյան նախագծի տնօրեն Լոուրենս Շիտսը։

Զեկույցում նաև նշվում է, թե հայկական կողմը  պետք է գիտակցեի, որ Ջավախքի բնակչությունը Վրաստանի քաղաքացիներ են, և զերծ մնա այս նուրբ հարցը քաղաքականացնելու։

Այս խորագրի վերջին նյութերը