Քաղաքական

31.05.2011 11:49


Արմեն Մարտիրոսյան. «ՀԱԿ–իշխանություն սկսված երկխոսությունն ընդամենը կշարունակվի»

Արմեն Մարտիրոսյան. «ՀԱԿ–իշխանություն սկսված երկխոսությունն ընդամենը կշարունակվի»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այսօր նախանշված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո ՀԱԿ–իշխանություն սկսված երկխոսությունն ընդամենը կշարունակվի։

–Արդյունքում ինչ վիճակ կար, դա կշարունակվի։ Ընդամնենը որոշակի շրջանակներում՝ կառավարման համակարգում, դեմքերի փոփոխություն կարող է լինել, բայց ոչ թե՝ որ արմատական բարեփոխումներ տեղի ունենան,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը։

Նա նաև ավելացրել է, որ արտահերթ ընտրությունների համար մեծ հիմքեր կան, բայց արտահերթի հանգեցնող գործընթացներ այս պահին չի տեսնում և կարծում է, որ ամենայն հավանականությամբ՝ Հայաստանում կլինեն հերթական ընտրություններ։ Իսկ ՀԱԿ–ի պնդումների վերաբերյալ, թե իրենք իշխանությունների հետ երկխոսելու են միայն արտահերթ ընտրությունների շուրջ, Ա. Մարտիրոսյանն ասել է.

–Քանի որ քաղաքականության մեջ և հատկապես Հայաստանում ընդհանարպես ասվում է մի բան, արվում է մի բան, մտածում են լրիվ երրորդը, արդեն ընտրողն ինքը պետք է մտածի, խորհի, թե ով երբ ինչ է ասել և ինչ է արել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը