Քաղաքական

03.06.2011 11:38


Ռաֆիկ Պետրոսյան. «Եթե Սերժ Սարգսյանը դեռ չի ասել, ուրեմն կասի՛»

Ռաֆիկ Պետրոսյան. «Եթե Սերժ Սարգսյանը դեռ չի ասել, ուրեմն կասի՛»

«7օր»–ի դիտարկմանը, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, ՀՀԿ անդամները բազմիցս պնդել են, որ բացառվում է՝ ՀԱԿ–ի հետ երկխոսեն արտահերթ ընտրությունների շուրջ, ՍԴՀԿ ատենապետն արձագանքել է.

–Սերժ Սարգսյանը նման բան չի ասել։ Իսկ մյուսների դեպքում շատ բնական է, և պետք չէ շատ լուրջ վերաբերվել հրապարակային հայտարարություններին, հատկապես իշխանությունների։ Նրանք չեն ուզում ժամանակից շուտ խուճապային վիճակ ստեղծել թիմում։

ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանը, սակայն, նորից բացառել է արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելը.

Բացառված է։ Դրա մասին խոսելն ավելորդ է։

Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանը նման բան չի ասել, Ռ.Պետրոսյանն ասել է՝ եթե դեռ չի ասել, ուրեմն կասի՛։

Ե՛վ նախագահական, և՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններ չեն լինելու, որովհետև որևէ հիմք, որ նախատեսված լինի արտահերթ ընտրությունների համար Սահմանադրությամբ, չկա։ Գոյություն չունի։

Նա նաև բացառել է, որ Սերժ Սարգսյանի հետ արտահերթ ընտրությունների պայմանավորվածություն ձեռք բերված լինի, իսկ հանրապետականները դրանից տեղյակ չլինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը