Աշխարհ

Հունիս 04, 2011 10:58

Որոշ դիտարկումներ դեսպանի հայտարարության շուրջ

Որոշ դիտարկումներ դեսպանի հայտարարության շուրջ

«…Բացի այդ, կարևոր է, թե ինչ իրավիճակ է կոմպակտ բնակեցված տարածաշրջանում՝ Սամցխե-Ջավախեթիայի (նկատի ունենալով Ջավախքը- խմբ.)»:

«-Հայոց պատմությունն ուսումասիրելունն ի՞նչն  է խանգարում, եթե տունը նստի և ինտերնետով պատմություն ուսումնասիրի,- լրագրողներից մեկի հարցին հարցով պատասխանեց դեսպանը»։

Վրաստանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյան (www.slaq.am, 03.06.11):

 

Հասարակությունը միտված է կարծելու, որ յուրաքանչյուր փոփոխություն իր հետ բերելու է դրական տենդենցներ: Պարոն Հ. Մանուկյանին նոր դեսպան նշանակելուց հետո Վրաստանի հայկական շրջանակներում նույնպես հույս արթնացավ, որ առկա բազում հիմնահարցեր, այդ թվում` հայաբնակ Ջավախքինը, իրենց գլոբալ հարթությունների մեջ ունենալու են սկզբունքային տեղաշարժեր: Սակայն դատելով դեսպանի վերոբերյալ դիրքորոշումներից` դժվար է այլև մտածել այդպես:

Մատնանշենք, որ Հ. Մանուկյանի նշյալ դիրքորոշումը բոլորովին չի համապատասխանում վիրահայության և ջավախահայության` հայոց պատմության դասաժամերը պետական ուսուցման ծրագրերի մեջ ներառելու մասին արդեն երկարամյա պահանջներին, կամ, ավելի ճշգրիտ` ամբողջովին հակասում է դրանց: Սրանով շարունակվում է ջավախահայության պահանջները մի կողմ թողած` վերջիններիս ինչ-ինչ «խորհուրդներ» տալու` ՀՀ պաշտոնական - ոչ պաշտոնական շրջանակներում առկա ավանդույթը: Դեսպանը միթե՞ չի գիտակցում, որ այս դեպքում խոսքը ոչ թե հայոց պատմությամբ հետաքրքրվող ջավախքցի Բարդուղիմեոս պապիկի կամ ասպնջակցի օրիորդ Թևզաձեի խնդրանքի մասին է, որոնց, իրոք, կարելի է նման` Երևան չգալ-հասնելու խորհուրդ տալ, այլ` խնդիրը դպրոցականների կազմակերպված ուսուցման շրջանակներում բարձրաձայնվող հիմնահարցի մասին է: Իհարկե, այս դեպքում Ջավախքից քիչ թե շատ տեղյակ մարդու համար դեսպանի խորհուրդը կառաջացնի դառը ժպիտ:

Ի վերջո` «Սամցխե-Ջավախեթիա» տերմինի օգտագործումն այն պայմաններում, երբ վրացական կողմը բացեիբաց հայտարարում է «Ջավախք»-ի չգոյության մասին, նշանակում է անտեղյակ լինել իրավիճակից:

Թե ուր է տանելու այս միտումը, երբ վրացական կողմը արգելեց գրքերի, պատմության դասագրքերի ներմուծումը Ջավախք, մենք հայտարարեցինք` ոչինչ, pdf-ներ կան աշխարհում, արգելվեց ուսուցիչների վերապատրաստումը, մենք հայտարարեցինք` ոչինչ, Քութայիս ու Բաթում կա աշխարհում, մերժում են հայերենին իրավական կարգավիճակի շնորհումը, ասեցինք` ոչինչ, թող հայությունը գնա, սովորի վրացերենը (դեսպանությունը մինչ օրս գոնե հայտարարություններով անգամ ընթացք չի տվել ՀՀ Նախագահի 2009 թ. սեպտեմբերի 2-ին արված «հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու» մոտեցմանը), հիմա էլ` ոչինչ, հայերս հնարամիտ ազգ ենք, ինտերնետի տեղ գիտենք: Հետաքրքիր է, մինչ օրս Ջավախքում մեկը չկա՞ր, որ գլխի գցեր այս միամիտ 150.000 ժողովրդին, թե ինտերնետ կա, բան կա, էսքան տարի էս ժողովուրդն ինչու՞ է գլուխ կոտորում, պահանջում, զարմանալ կարելի է:

Իսկապես, հայրենական ԱԳՆ-ի «ինտերնետ-համակարգը» շշմեցուցիչ հաջողություններ է գրանցում. շուտով ՀՀ ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյանն էլ երևի մի նամակ-ցուցում կստանա այն մասին, որ կա ինտերնետ, և վերջինս հեշտ ու հանգիստ կարող է իր հայրենի գանձացիների, այդ թվում` ծնողների ու հարազատների հետ շփվել ինտերնետով: Հարցը լուծված է:

Այս զավեշտական զարգացումները բխում են այն իրողությունից, որ հայրենական պաշտոնյաները բոլորովին հեռու են խորապես ընկալելու և հասկանալու վրացական ծրագրված քաղաքականության բուն էությունը, չգիտեն Վրաստանի պատմությունն ու նրա զարգացման ուղին, չեն տիրապետում վրացական էթնիկ առանձնահատկություններին և այլն: Հետևաբար` ՀՀ Նախագահն ինչքան էլ փոփոխություններ կատարի դեսպանների շրջանակներում, նման իրավիճակների պակաս չի զգացվելու:

Վահե Սարգսյան

«Միտք» վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

Հունիս 18, 2019 22:24 Հանքահորերում շարունակում են հանքափորներ զոհվել։
Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Հունիս 18, 2019 22:05 3 միլիարդն էլ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից։
Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Հունիս 18, 2019 20:52 Ենթադրում են թողարկել 2020 թվականին։
Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Պենտագոնը հայտարարել է, որ S-400-ների գնման դեպքում պատժամիջոցներ կկիրառի թուրքական ընկերությունների դեմ

Հունիս 18, 2019 20:28 Ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։ 
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հունաստանի վարչապետի կոչին

Հունիս 18, 2019 18:14 ԵՄ–ին կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Անթալիայի նահանգապետարանն արգելել է ԼԳԲՏ համայնքի շքերթը

Հունիս 18, 2019 17:25 Բախումներից խուսափելու համար։
Միշել Պլատինին ձերբակալվել է

Միշել Պլատինին ձերբակալվել է

Հունիս 18, 2019 14:30 Կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով:
Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ է զոհվել նավաբեկության հետևանքով

Հունիս 18, 2019 12:50 Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Հունիս 18, 2019 08:45 Ինքնազգացողությունը վատացել է դատական նիստից հետո։
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում (տեսանյութ)

Հունիս 17, 2019 22:06 Մխիթարյանի ընտրյալը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է:
Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հունիս 17, 2019 21:10 Կիպրոսում հորատման աշխատանքների համար։
Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Հունիս 17, 2019 20:37 Հիմնական պատճառը հողի էրոզիան է։
Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

Հունիս 17, 2019 19:52 Հյուրանոցներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճ է բռնկվել։
Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Էրդողանը՝ Մակրոնին. «Դու ո՞վ ես ընդհանրապես»

Հունիս 17, 2019 19:35 Կոչ էր արել դադարեցնել Կիպրոսում հորատման աշխատանքները։
Ադրբեջանական գազը TANAP-ի  միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով հասել է եվրոպական շուկաներ

Հունիս 17, 2019 18:50 «Շահ Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը։