Տնտեսական

22.06.2011 10:20


Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո). «Ես օլիգարխ չեմ»

Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո). «Ես օլիգարխ չեմ»

«7օր»–ը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորում այն փաստը, որ Տնտեսական պաշտպանության մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) շարունակ տուգանում է «Ալեքս Գրիգ»–ին՝ անբարեխիղճ մրցակցության և գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ներկայացնում ենք Սամվել Ալեքսանյանի հետ մեր ճեպազրույցը։

–Ինձ ոչ ոք չի տուգանել։

–«Ալեքս Գրիգ» ընկերությա՛նն է տուգանել։

–«Ալեքս Գրիգին» ոչ մի անգամ չի տուգանել։

–Ինչպե՞ս թե չի տուգանել։ Բազմի՛ցս է տուգանել։

–Տուգանել է, մուծել ենք։

–Բայց ինչո՞վ եք դա բացատրում։ Ինչո՞ւ են հենց ձեզ անընդհատ տուգանում։ Կոպիտ ասած` ձեր հետևի՞ց են ընկել։

–Իմ հետևից ոչ մեկը չի ընկել։ Ասեցի, որ չե՛ն տուգանել։

–Այսինքն` պնդո՞ւմ եք, որ ՏՄՊՊՀ–ն ձեզ չի տուգանել։

–Դե, եղել ա, որ տուգանում ա, եղել ա, որ չի տուգանում։

–Ուզում են ձեզ՝ որպես օլիգարխի, ճնշե՞լ։

–Ես օլիգարխ չեմ։

–Գործարա՞ր եք։

–Ես պատգամավոր եմ։ Գործարար չեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը