Աշխարհ

24.06.2011 10:20


ԱՄՆ–ը ֆրանսիական ընկերությանը մեղադրել է Իրանին զենք մատակարարելու մեջ

ԱՄՆ–ը ֆրանսիական ընկերությանը մեղադրել է Իրանին զենք մատակարարելու մեջ

ԱՄՆ–ը ֆրանսիական «Aerotechnic» ընկերությանը, նրա նախագահին ու առևտրային տնօրենին  մեղադրել է Իրանին անօրինական ամերիկյան զենք մատակարարելու համար։

–Ընկերությանը մեղադրում են ռազմական ուղղաթիռների ու կործանիչների ռազմական սարքավորումներ անօրինաբար գնելու և դրանք Իրանին մատակարարելու համար,–հստակեցրել է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դին Բոյդը։

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, թե 7 մարդ, ինչպես նաև ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, ԱՄԷ–ում և Իրանում  գտնվող 5 ընկերություններ ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից մեղադրվում են «ԱՄՆ–ում ձեռք բերված ռազմական սարքավորումները  Իրանին անօրինաբար մատակարարելու նպատակներ ունենալու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը