Տնտեսական

06.07.2011 12:37


Ըստ «Forbes»–ի՝ Հայաստանը 2–րդն է աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների շարքում

Ըստ «Forbes»–ի՝ Հայաստանը 2–րդն է աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների շարքում

«Forbes»–ն ուսումնասիրել է աշխարհի երկրների մակրոտնտեսական և այլ ցուցանիշները և հրապարակել 2011–ի աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկը։ Առաջին տեղում Մադագասկարն է, 2–րդ տեղում՝ Հայաստանը, 3–րդում՝ Գվինեան, 4–րդը՝ Ուկրաինան, 5–րդը՝ Ճամայկան։

«Forbes»–ը նշել է, որ ճգնաժամից հետո ՀՀ–ն չի կարողանում վերականգնվել. 2009–ին ՀՆԱ–ն 15%–ով անկում է ապրել, մոտ յոթ տոկոս գնաճ կա և այլն։ Եվ սա այն դեպքում, երբ «Forbes»–ի ներկայացրած 2010թ. ցուցակում Հայաստանն ընդհանրապես ընդգրկված չի եղել։ Նախորդ տարի աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրներն էին համարվել առաջինը Զիմբաբվեն, հետո՝ Կոնգոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը