Քաղաքական

Հուլիս 11, 2011 13:06

Հեղինե Բիշարյան. ««Օրինաց երկիր»-ը գիտի երկխոսության արժեքը»

Հեղինե Բիշարյան. ««Օրինաց երկիր»-ը գիտի երկխոսության արժեքը»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իշխանության և ՀԱԿ–ի միջև երկխոսությանը`  ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է.

«Օրինաց երկիր» կուսակցությունը կողմ է երկխոսությանը և գիտի երկխոսության արժեքը։ 2008-ին տեղի ունեցավ նմանատիպ երկխոսություն, երբ նախագահական ընտրություններից հետո, երբ երկրում հեղափոխական իրավիճակ էր, և կար ներքաղաքական լարվածություն, և ինչու չէ՝ նաև արտաքին ագրեսիա կարող էր տեղի ունենալ, առաջարկություն եղավ երկրի նախագահի կողմից, երկխոսության կոչ, «Օրինաց երկիր» կուսակցությունն այդ կոչն ընդունեց հանուն այն բանի, որ երկրում տեղի չունենա քաղաքացիական պատերազմ և արտաքին ագրեսիա։ Այս դիրքերից մենք ողջունում ու կարևորում ենք նաև այսօրվա երկխոսությունը ՀԱԿ–ի հետ։

Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու համար Տեր–Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին  «ախք» և դավաճան անվանեց։

Հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, որոշում կայացվեց պատվիրակություններ ստեղծել, Հեղինե Բիշարյանը պատասխանել է.

–Կարևորը երկխոսության բովանդակությունն է, խնդիրները, որոնք պետք է քննարկվեն, ձևը չէ, որ կարևոր է։ Բայց քանի որ ՀԱԿ–ի կողմից նաև ձևի մասին է եղել խոսակցություն, մենք որոշեցինք, որ ձևի ու բովանդակության ներդաշնակության շրջանակներում տեղի ունենա այդ երկխոսությունը։

Ապա Բիշարյանը նաև ավելացրել է, թե երկրի նախագահն էլ անդրադարձել է այդ խնդրին, որ «եթե ՀԱԿ–ն ուզում է, որ կոալիցիոն քաղաքական ուժերի դեմքերով երկխոսության սեղանին նստենք, ապա մենք համաձայն ենք նաև այդ ձևաչափին»։

Ինչ վերաբերում է այն խնդրին, թե ո՞ր հարցերն են լինելու քննարկման առարկա, Բիշարյանն ասել է, թե այդ հարցը կորոշվի առաջիկա տասնօրյակում, երբ տեղի կունենա երկխոսության աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը՝ այնուամենայնիվ ընդգծելով, թե արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։

7or.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

ԱԺ-ն ՄԻՊ պաշտոնի համար 3 թեկնածուի դիմում է ստացել

ԱԺ-ն ՄԻՊ պաշտոնի համար 3 թեկնածուի դիմում է ստացել

Փետրվարի 09, 2016 19:05 Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 9-ն է:
Ազատամարտիկն արտագաղթել է, քանի որ ժամանակին 5000 դրամ կաշառք չի տվել (տեսանյութ)

Ազատամարտիկն արտագաղթել է, քանի որ ժամանակին 5000 դրամ կաշառք չի տվել (տեսանյութ)

Փետրվարի 09, 2016 12:42 Հաշմանդամության թոշակը վերականգնելու համար։
ՀՀԿ-ն հայտարարեց ՄԻՊ իր թեկնածուի անունը

ՀՀԿ-ն հայտարարեց ՄԻՊ իր թեկնածուի անունը

Փետրվարի 05, 2016 15:25 Կան նաև ՄԻՊ–ի այլ թեկնածուներ։
Վ. Բաղդասարյան. «ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցություն ենք ակնկալում»

Վ. Բաղդասարյան. «ՀՅԴ-ի հետ երկարաժամկետ համագործակցություն ենք ակնկալում»

Փետրվարի 05, 2016 14:30 «Բացասականին էլ պիտի տեր լինեն»։
Ստ.Մարգարյան. «Վարկ վերցնել, բայց իրականացնել ռազավարական ծրագիր»

Ստ.Մարգարյան. «Վարկ վերցնել, բայց իրականացնել ռազավարական ծրագիր»

Փետրվարի 04, 2016 17:55 Վարկային ծրագրերում ռազմավարությունը պարզ չէ։
Այսօր ԱԺ քառօրյա նստաշրջանի վերջին օրն է (տեսանյութ)

Այսօր ԱԺ քառօրյա նստաշրջանի վերջին օրն է (տեսանյութ)

Փետրվարի 04, 2016 12:35 Օրակարգում՝ 131 հարց:
Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Իհարկե, քաղաքականության մեջ կմնա»

Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Իհարկե, քաղաքականության մեջ կմնա»

Փետրվարի 03, 2016 17:05 «Կուսակցական գործունեությամբ կզբաղվի»։
Ա. Ռուստամյան. «Իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում»

Ա. Ռուստամյան. «Իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում»

Փետրվարի 02, 2016 17:40 Պատասխանել է Վահրամ Բաղդասարյանին։
ՄԻՊ-ի ընտրության վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց

ՄԻՊ-ի ընտրության վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց

Փետրվարի 02, 2016 13:10 89 կողմ, 16դեմ, 6 ձեռնպահ ձայներով։
ՈՒղիղ միացում ԱԺ–ից

ՈՒղիղ միացում ԱԺ–ից

Փետրվարի 02, 2016 12:15 5-րդ գումարման 9-րդ նստաշրջան:
Մեկնարկել է ԱԺ 5–րդ գումարման 9–րդ նստաշրջանը (տեսանյութ)

Մեկնարկել է ԱԺ 5–րդ գումարման 9–րդ նստաշրջանը (տեսանյութ)

Փետրվարի 01, 2016 12:00 Գ. Սահակյանի նախագահությամբ։
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Փետրվարի 01, 2016 10:16 Առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները։