Խմբագրական

Օգոստոս 04, 2011 19:47

«Երկխոսության» շահառուները

«Երկխոսության» շահառուները

Վերջին շրջանում Լևոն Տեր–Պետրոսյանը սկսել է հաճախ շեղվել նախապես գրած տեքստից ու «էքսպրոմտ» մի քանի մտքեր արտահայտել հանրահավաքային ելույթի ժամանակ։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ տերպետրոսյանական բոլոր շեղումները հօգուտ Սերժ Սարգսյանի են, հօգուտ «երկխոսությունը» գյալաջիի վերածելու իշխանական ծրագրերի։ Այդ շեղումներն են, որ հնարավորություն են տալիս «ազատ, բայց սերժատու» հեռուստաընկերություններին ուղիղ խոսք ներկայացնել Տեր–Պետրոսյանի «կոշտ» գնահատականներից։

ՀԱԿ առաջնորդը, հավանաբար, հնացած պատկերացումներ ունի և իրեն թվում է, թե հանրահավաքի ժամանակ «տաքացած» մի քանի բան ասելը կանցնի կգնա ու կմնա միայն իր «ստերիլ» գրավոր խոսքը, բայց մենք հիմա ուրիշ դարաշրջանում ենք ապրում և հնարավոր չէ տարբեր լսարանների համար տարբեր բաներ ասել ու «պլստալ»։ Ամեն ինչ ֆիքսվում է ինչպես տեքստային, այնպես էլ տեսաշարային տարբերակով։

Գյալաջիի մեխանիկան

Երբ պատվիրակների մասնակցությամբ «երկխոսությունը» Հանրային խորհրդի փոքր դահլիճում դեռ չէր մեկնարկել, Տեր–Պետրոսյանը համոզում էր Սարգսյանին նստել իրենց հետ սեղանի շուրջ՝ «երկխոսությունը» համեմատելով ավելի քան մեկ ու կես տասնամյակ ձգվող հայ–ադրբեջանական բանակցությունների հետ։

«Երկխոսության ժամանակ մենք մեր օրակարգը կներկայացնենք, իշխանություններն՝ իրենցը,– մոտ ժամուկեսանոց ելույթի վերջում միտինգավորներին դիմելով ասում էր ՀԱԿ առաջնորդը և ավելացնում,– Ղարաբաղի հարցում հայկական կողմը շեշտը դնում է ինքնորոշման սկզբունքի վրա, իսկ Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության։ Արդյոք դա խանգարու՞մ է, որպեսզի կողմերը նստեն դեմ դիմաց ու բանակցեն»։

ՀԱԿ–իշխանություն «երկխոսությունը» համեմատելով հայ–ադրբեջանական բանակցությունների հետ՝ Տեր–Պետրոսյանը, փաստացի, խոստովանեց, որ գնում է Սարգսյանի հետ գյալաջի անելու և շատ լավ հասկանում է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը չի կատարվելու։

Ըստ Տեր–Պետրոսյանի՝ չի շահում ժողովուրդը, բայց շահում է Սերժ Սարգսյանը

Վերջին հանրահավաքի ժամանակ Տեր–Պետրոսյանը հերթական «էքսպրոմտն» արեց՝ նշելով, թե եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռեւս ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ Հայ Ազգային Կոնգրեսը, ո՛չ էլ մեր ժողովուրդը դեռևս ոչինչ չի շահել, բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը, և միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն:

Ապրի, ապրի Սերժ Սարգսյանը, որ կարողացել է այս աստիճանի հաճախորդացնել «արմատականների» առաջնորդին։ Իր «թունդ ընդդիմադիր» եղած ժամանակ նույնիսկ Արտաշես Գեղամյանն այսպիսի բաներ չէր ասում, իսկ ահա Տեր–Պետրոսյանը «լվանում» է «Ազգային Միաբանության» առաջնորդի գլուխը և «մաստեր կլաս» ցույց տալիս։ Զարմանալի է, թե այսքանից հետո ինչու՞ Լ. Տեր–Պետրոսյանին ու իր անխոնջ պատվիրակներին Սարգսյանն ուղիղ եթեր չի տրամադրում և բավարարվում է երկարաշունչ ռեպորտաժների օգնությամբ կոնգրեսականներին որպես դրական կերպարներ ներկայացնելով։ Սրանք պարզապես գտածո են ՀՀԿ «ճկուն» ղեկավարի համար և անհասկանալի է մնում «ընդդիմադիրների» «պահանջների» մերժումը։

Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանի այն հայտնագործությանը, թե իշխանությունը չի շահում, Կոնգրեսը չի շահում, ժողովուրդը չի շահում, բայց պետությունը շահում է, ապա 40 աստիճան շոգին Սերժ Սարգսյանի դրական PR–ով զբաղվելն ու «երկխոսության» շրջանակներում «միաբանություն» անելն ընկալելի չէ միայն «վկաներին» կամ նրանց հավասարեցված անձանց։

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «պետությունը ես եմ» սկզբունքով, ինչն ապացուցվել է գիշերային ու ցերեկային միանձնյա որոշումներ կայացնելու նրա աշխատաոճով։ Հետևաբար՝ «երկխոսությունից շահել է պետությունը» տերպետրոսյանական ձևակերպման մեջ շահառուն Սերժ Սարգսյանն է դուրս գալիս։ Եթե Տեր–Պետրոսյանն անկեղծ լիներ, ապա պետք է հենց այդպես էլ ասեր, որ «երկխոսությունից» շահել է Սերժ Սարգսյանը, ինչպես նաև անձամբ շահել է ինքը, քանի որ լինելով կղերապահպանողական մտածողության տեր մարդ՝ ձերբազատվել է մի շարք գլխացավանքներից ու շանս է ստացել հեռուստաընկերություններով անվճար գովազդվել։

Ուշագրավն այն է, որ նման գնահատականների հնչեցումից հետո հանրահավաքի մասնակիցներից լսվում է «այո՜» բացականչությունը։ Այսինքն՝ կա պահ, երբ հանրահավաքի մասնակիցները «Սերժիկ մարդասպան» են գոռում, իսկ դրանից առաջ նույն մարդիկ «այո՜» են ասում Տեր–Պետրոսյանի այն մտքից հետո, թե ժողովուրդը չի շահել երկխոսությունից, բայց շահել է պետությունը, իմա՝ Սերժ Սարգսյանը։ Զոմբիագիտության առումով, փաստորեն, ահագին դիտակտիկ «մատերիալ» կա սոցիոլոգների ու սոցիալ–հոգեբանության մասնագետների համար։ Ինչևէ։

Հայաստանը «կամ–կամ»–ի առաջ

Դատելով զարգացումներից՝ «երկխոսությունից» Տեր–Պետրոսյանի իրական ակնկալիքը քաղաքական դաշտն արհեստականորեն երկբևեռ (ՀԱԿ–իշխանություն) դարձնելն է, ինչը հնարավորություն կտա նրան ԱԺ–ում հաստիքային ընդդիմություն դառնալ։ Դա էլ իր հերթին կարող է բերել այն բանին, որ ՀԱԿ–ն իշխանությունների ու դրսի որոշ ուժերի հետ քաղաքական առևտրի գնալու մի շարք տարբերակներ կունենա, իսկ հարկ եղած դեպքում Ղարաբաղի ու Թուրքիայի մասով կկատարի 5–րդ շարասյան դերը՝ հույս ունենալով ա՛յդ ճանապարհով գալ իշխանության։ Այսինքն, մեծ հաշվով, Տեր–Պետրոսյանը սեփական նախաձեռնությամբ մի կողմից վերածվել է Սարգսյանի իշխանության կայունության ու վերարտադրման երաշխիքի (նվազագույն ծրագիր), իսկ մյուս կողմից՝ դրսի ուժերի ձեռքում գործիքի ու Ղարաբաղի հարցում զիջումներին աջակցողի (առավելագույն ծրագիր)։

Ի վերջո չպետք է մոռանալ, որ «հիմնադիրի» ցանկությունը «Եղիազար Այնթապցու» հլու հնազանդ «էջմիածնական միաբան» դառնալն ու «Եղիազարին» տասը տարի կառավարելու հնարավորություն տալն է, ինչի մասին Տեր–Պետրոսյանը բազմիցս հրապարակավ արտահայտվել է։

Չպետք է մոռանալ նաև, որ Հայաստանի զարգացման հնարավորությունն առաջին նախագահը տեսնում է հետևյալ բանաձևի կիրառմամբ. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Այսպիսով, եթե զուտ քաղաքական գնահատական տանք սերժալևոնական տիրույթում տեղի ունեցող գործընթացներին ու հաշվի առնենք Տեր–Պետրոսյանի մոտեցումները, ապա կարելի է ասել, որ ՀԱԿ առաջնորդը «երկխոսության» օգնությամբ ձգտում է հասնել արտահերթ ընտրությունների, որպեսզի դրանց միջոցով գա իշխանության և մինչև վերջ տանի տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ ընդառաջ գնալով թուրք–ադրբեջանական նախապայմաններին, կամ էլ փորձում է թիկունք կանգնել Սարգսյանին ու հերթական ընտրություններում նպաստել նրա վերարտադրմանը, որպեսզի հայկական դիվանագիտությունը հետ չկանգնի քիրվայական գծից։

Բնականաբար այս ծրագրերի իրագործումը լրջագույն մարտահրավեր է ՀՀ անվտանգությանը։ Ուստի՝ հայաստանակենտրոն բոլոր ուժերը, մի կողմ դնելով ինչ ինչ ներքին խնդիրներն ու վեր կանգնելով անձնակենտրոն մտածողությունից, պետք է առնվազն մարտավարական առումով համագործակցեն, նպաստեն հասարակական լայն կոնսոլիդացիային ու քաղաքական լուսանցք մղեն «երկխոսողներին»՝ առաջնորդվելով համակարգային փոփոխություններ անելու գաղափարով։

Անդրանիկ Թևանյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ հետևանքներ կունենան տնտեսական կատակլիզմները Հայաստանի վրա. մեր անելիքը

Ի՞նչ հետևանքներ կունենան տնտեսական կատակլիզմները Հայաստանի վրա. մեր անելիքը

Հունվար 08, 2016 14:12 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին ապացուցել է, որ չի կարող դրական արդյունք ապահովել արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում»։
«7 օրը»՝ թվերով. 2015–ի ռեկորդի պատճառը Սերժ Սարգսյանն էր

«7 օրը»՝ թվերով. 2015–ի ռեկորդի պատճառը Սերժ Սարգսյանն էր

Դեկտեմբեր 30, 2015 11:30 Ամենաընթերցվածը «Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց» հոդվածն է, որը կարդացվել է 32.374 անգամ։ Այդ հոդվածի «share»–երի քանակը 24.400–ի կարգի է։
«Էժան» դոլարն ու հայաստանյան իշխանությունների անպատասխանատու վարքագիծը

«Էժան» դոլարն ու հայաստանյան իշխանությունների անպատասխանատու վարքագիծը

Դեկտեմբեր 17, 2015 17:19 Անդրանիկ Թևանյան. «Ս. Սարգսյանը, Հ. Աբրահամյանն ու Ա. Ջավադյանն ուղղակի պատասխանատվություն են կրում այսպիսի վիճակի համար»։
Սերժ Սարգսյանի մտափոխության պատճառների մասին

Սերժ Սարգսյանի մտափոխության պատճառների մասին

Դեկտեմբեր 04, 2015 11:15 Սերժն առաջնորդվում է բացառապես անձնական շահերով և որոշումները կայացնում է միայն քաղաքական հաշվեկշռից ելնելով։ Կա ճնշում՝ Սերժը զիջում է, չկա ճնշում՝ նա սուլթան դառնալու հայտ է ներկայացնում։
Պատմությունը չի ավարտվել. Արևմուտք–ԽՍՀՄ հակամարտության տրանսֆորմացիան

Պատմությունը չի ավարտվել. Արևմուտք–ԽՍՀՄ հակամարտության տրանսֆորմացիան

Նոյեմբեր 28, 2015 13:10 ՌԴ, Իրանի և Ասադի շահերը տեղավորվում են «լիբերալ նախագծի» գաղափարական տիրույթում, իսկ ահա ԱՄՆ–ն ընկել է վուլգար մարքսիզմի գիրկը և դեմ չէ բոլշևիկների կիրառած «կարմիր տեռորի» մեթոդներին։
Ռուսաստանում առաջացած հակաթուրքական և պրոհայկական տրամադրությունների մասին

Ռուսաստանում առաջացած հակաթուրքական և պրոհայկական տրամադրությունների մասին

Նոյեմբեր 26, 2015 14:00 Մեզ՝ հայաստանցիներիս, ՌԴ–ում առկա այս մթնոլորտը ոչ պետք է ոգևորի, ոչ էլ տխրեցնի։
Օբամայի «բզիկը», Էրդողանի լկտի սուտը և «Իսլամական պետության» վերելքը

Օբամայի «բզիկը», Էրդողանի լկտի սուտը և «Իսլամական պետության» վերելքը

Նոյեմբեր 21, 2015 14:39 Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Ֆրանսիայում ու մյուս տեղերում ահաբեկչությունը ծաղկում է, քանզի կան աշխարհաքաղաքական շահեր, կա հակառուսական մարազմ, կա հակաասադական «բզիկ», կա ...
Փարիզյան ահաբեկչության հովանավորները

Փարիզյան ահաբեկչության հովանավորները

Նոյեմբեր 17, 2015 12:35 Անթալիայում դեմագոգիայի և փարիսեցիության ցուցահանդես էր։ Փարիզն ու մյուս քաղաքները, ըստ սահմանման, չեն կարող Հալեպի չվերածվել։
«Շարլի Հեբդո» և «Իսլամական պետություն». ազատական ու իսլամական ծայրահեղականություններ

«Շարլի Հեբդո» և «Իսլամական պետություն». ազատական ու իսլամական ծայրահեղականություններ

Նոյեմբեր 14, 2015 16:10 «Շարլի Հեբդոն» նույնքան կապ ունի խոսքի ազատության հետ, որքան ինկվիզիցան՝ քրիստոնեական գաղափարների, կամ կարմիր տեռորը՝ կոմունիստական իդեալների հետ։
«Խաղաղության» կուսակցությունը և մոտալուտ պատերազմը (տեսանյութ)

«Խաղաղության» կուսակցությունը և մոտալուտ պատերազմը (տեսանյութ)

Սեպտեմբեր 28, 2015 12:20 2008–ից սկսած՝ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ ինքն իրեն դիրքավորելով, այսպես կոչված, խաղաղության կուսակցության տիրույթում։
Ադրբեջանի նոր մարտավարությունը. ո՞րը պետք է լինի Հայաստանի պատասխանը

Ադրբեջանի նոր մարտավարությունը. ո՞րը պետք է լինի Հայաստանի պատասխանը

Սեպտեմբեր 26, 2015 20:15 Անդրանիկ Թևանյան. «Ադրբեջանի լկտիացումն ուղղակի հետևանքն է վերջին տարիներին Հայաստանի արձանագրած արտաքին ու ներքին քաղաքական ձախողումների»։
Նաիրի Հունանյանի վերադարձը

Նաիրի Հունանյանի վերադարձը

Սեպտեմբեր 23, 2015 12:10 Թող զարմանալի չթվա՝ գաղջ մթնոլորտը, որի պայմաններում սպանվեց Վազգեն Սարգսյանը, հենց ինքն էր ստեղծել՝ 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարելով, թե եթե ընդդիմությունը 100 տոկոս ձայն էլ հավաքեր, ապա ...
Անկախությունը վտանգված է

Անկախությունը վտանգված է

Սեպտեմբեր 21, 2015 09:00 Հայաստանի անկախության 24–րդ տարեդարձի նախաշեմին մենք «նվեր» ստացանք։ Անկախության սերնդի ներկայացուցիչը Բաքվում քարոզում էր Հայաստանի ու Ղարաբաղի դեմ։
Ինչից է սկսվում հայրենիքի դավաճանությունը

Ինչից է սկսվում հայրենիքի դավաճանությունը

Սեպտեմբեր 19, 2015 10:15 Պոտենցյալ «Վահան Մարտիրոսյան» կարող են լինել բոլոր քաղաքական հաճախորդները, «անկախ» լրատվամիջոցները, «քաղաքացիական ակԾիվիստները» և բոլոր նրանք, ովքեր «պայքարիստի» հաստիքով փող են աշխատում։
Սերժ Սարգսյանի իրականացրած «Մեծ կոտորածից» հետո

Սերժ Սարգսյանի իրականացրած «Մեծ կոտորածից» հետո

Սեպտեմբեր 18, 2015 12:00 Հիմա ընդունված է քաղաքական դաշտը բաժանել Բաղրամյան 26–ում կազմակերպած ֆոտոսեսիայի մասնակիցների ու չմասնակիցների միջև, սակայն դա սխալ բաժանում է։
Պատմության ավա՞րտը

Պատմության ավա՞րտը

Սեպտեմբեր 05, 2015 11:00 Վախը Սարգսյանին կասկածամիտ է դարձրել։ Նա չի վստահում ոչ մեկին ու փոխադարձ անվստահության Սահմանադրություն է ներկայացրել։ Սահմանադրություն, որը քաոսի ստեղծման փիլիսոփայությամբ է գրվել. «Ինձանից հետո թեկուզ նոր Սահմանադրություն»։
Սահմանադրական փոփոխությունների տեքստն ու ենթատեքստը

Սահմանադրական փոփոխությունների տեքստն ու ենթատեքստը

Հուլիս 17, 2015 00:50 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանն ուզում է ցմահ լինել ՀՀ փաստացի ղեկավարը, ունենալ անսահմանափակ լիազորություններ, բայց որևէ պատասխանատվություն չկրել երկրում տիրող վիճակի համար»։
Հայաստանի կեղծ երկընտրանքը. բուռնաշներ կամ երիտբոլշևիկներ

Հայաստանի կեղծ երկընտրանքը. բուռնաշներ կամ երիտբոլշևիկներ

Հունիս 10, 2015 14:40 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ ու ԼՂՀ անվտանգությանը սպառնացող բոլոր նախաձեռնությունների հեղինակ հանդիսացող Վերջի բոլշևիկն ու երիտբոլշևիկները մեզ մոտ ցմահ իշխելու հայտ են ներկայացնում»։
Կարկառուն և ոչ կարկառուն քաղաքական գործիչները

Կարկառուն և ոչ կարկառուն քաղաքական գործիչները

Հունիս 05, 2015 00:50 Քաղաքական առումով Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու ցանկություն չունենք։ Բայց կա մի մեծ «Բայց», և արժե առանձնացնել կոտլետները ճանճերից։
Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Մայիս 09, 2015 20:45 Եթե հավատալու լինենք պաշտոնական քարոզչությանը, ապա Ղարաբաղյան պատերազմը հաղթել են Սերժ Սարգսյանը և Զորի Բալայանը։ Այդ գործում նրանց օգնել են Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը։ Բայց դե...