Մեկնաբանություն

Ապրիլ 23, 2009 16:57

«Ճանապարհային քարտեզ». Ֆորսմաժո՞ր

«Ճանապարհային քարտեզ». Ֆորսմաժո՞ր

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարությունը, երկկողմ հարաբերությունների կարգավորման և դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով զարգացնելու վերաբերյալ, տակնուվրա է արել ողջ քաղաքական դաշտը։

Բնականաբար, հեշտ է Ապրիլի 24-ի նախօրեին կատարված հայտարարությունը վերագրել ԱՄՆ նախագահին «բարի կամքի» ժեստ անելուն, որպեսզի նրան ազատենք ցեղասպանություն բառն օգտագործելու ծանր պարտականությունից։ Սակայն երևույթի արմատներն ավելի խորքային և սկզբունքային են։

Իրողությունն իր ողջ մերկությամբ այն է, որ այժմ ունենք եռակողմ ստորագրված մի փաստաթուղթ, որտեղ նշվում է «ճանապարհային քարտեզի» սահմանման մասին. մի տերմին, որ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է ուղղակի որպես «դիվանագիտական բառապաշարում ընդունված և օգտագործվող հասկացություն, որը նշանակում է  ձեռնարկվելիք քայլերի ծրագիր»։

Սակայն առավել հետաքրքրականն այս փաստաթղթի վերաբերյալ միջազգային հանրության գնահատականներն են։ Մասնավորապես ԱՄՆ-ը, ողջունելով երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունը, նշում է, որ «կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և ողջամիտ ժամանակում»: Իսկ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր մամլո խոսնակի շուրթերով, մի այլ, տրամագծորեն հակառակ «ուղերձ» է անում՝ հայտարարելով, թե. «թուրք-հայկական հարաբերությունների նորմալացումը և երկու երկրների միջև սահմանների բացումը պետք է ընթանա  միայն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ»։

Սա միայն մի բան կարող է նշանակել, որ որքան էլ հայտարարությունը ստորագրող կողմերը՝ Հայաստան, Թուրքիա, Շվեյցարիա, ցանկանան «ճանապարհային քարտեզի» տակ ներկայացնել «դիվանագիտական բառապաշարում ընդունված և օգտագործվող հասկացություն»,  միևնույն է, կոնկրետ տարածքային նախապայմաններ նշմարվում են։ Միաժամանակ տարօրինակ է, որ այսքան լարված իրավիճակում՝ նրբագույն դիվանագիտական հնարքների և տերմինների շարքում ընտրվել է հենց  «ճանապարհային քարտեզ» տերմինը, երբ գոյություն ունեն ուղղակի դիվանագիտական բանակցությունները բնորոշող տասնյակ ընդունված ու հասկանալի այլ տերմիններ, որ տարակարծությունների տեղիք չէին տա։ Խոսքերս հաստատելու համար հիշեցնեմ, որ միայ Նախկին Հարավսլավիան մասնատելու գործընթացում չորս «ճանապարհային քարտեզ»  է իրականացվել, իսրայելա-պաղեստինյան հակամարտության (որը հաստատ թխվածքաբլիթների համար չի ծագել) կարգավորման գործընթացի հիմքում նույն «ճանապարհային քարտեզի» գաղափարն է. մեկնաբանություններն անտեղի են։

Եթե հայկական դիվանագիտությանը չհաջողվի, ամենակարճ ժամանակահատվածում, կոնկրետ թուրքական կողմի բերանով հայտարարել, որ երկկողմ հաշտեցումը պայմանավորված չէ տարածքային ոչ մի հենքով (ազատագրված տարածքներ, ղարաբաղյան կարգավորում, Ղարսի կամ Սևրի պայմանագրեր), ապա կնշանակի, որ Ադրբեջանի ԱԳՆ «մեսիջն» ավելի մոտ է իրականությանը։

Իսկ Թուրքիայից «հերքում կորզելու» համար հայկական դիվանագիտությունը պիտի հենվի նույն  ԱՄՆ և, ինչու չէ, Ռուսաստանի դիվանագիտական աջակցության վրա, որի համար այսօր գերազանց հնարավորություն կա՝ ՀՀ նախագահը Մոսկվայում հանդիպում է ՌԴ նախագահին։

 Ավելորդ չի լինի նկատել, որ այս սկզբունքային դիվանագիտական ճակատում Հայաստանի պարտությունը ոչ միայն բացասական ազդեցություն կունենա մեր երկրի ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա, այլև ծանր, միգուցե ճակատագրական հարված հասցնի Սփյուռքին։ Չի բացառվում նաև, որ այս համատեքստում ներքաղաքական լուրջ ձևափոխություններ սկսվեն հենց Հայաստանի քաղաքական դաշտում, որը խիստ նրբազգաց է հենց ազգային ընկալումներում։ Վկան՝ 1998 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» լրատվավերլուծական կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Հուլիս 18, 2019 14:05 Նիկոլը պատրաստ է ատամներով և տանկերով պահել պետության ու ՀՀ քաղաքացիների հաշվին սպասարակվող հաճույքները։
Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Հուլիս 18, 2019 12:05 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս «շոպլիկության» ակադեմիկոս ու քծնողական ոճով աշխատող, մշտաժպիտ Հրայր Թամրազյանին։
Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում

Հուլիս 18, 2019 00:45 Նույն հաջողությամբ կարելի էր Մարտի 1-ը հանել սգո օրերի ցուցակից և Հոկտեմբերի 27-ի հետ միասին ներառել Հայաստանի պաշտոնական տոնացույցում։
Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հիմա էլ հերթը հասավ Վարդան Պողոսյանին

Հուլիս 17, 2019 09:00 Պետք եղավ` Վարդան Պողոսյանի «բարեվարքությունն» էլ կստուգեն, հետ կկանչեն և իրենց մարդուն (օրինակ, Ջհանգիրյանին) կգործուղեն Վենետիկ։
Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 11:50 Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։
Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Մենք ճիշտ էինք, Նիկոլը` սխալ

Հուլիս 16, 2019 10:30 Քայլարածներին թվում էր` ծովը ծնկներից է. ժողովրդի անունից ինչ ուզեն` կանեն։
Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Փաշինյանը փոխեց բանակցային ձևաչափը... Ադրբեջանի օգտին

Հուլիս 15, 2019 20:40 «Արցախի ադրբեջանական համայնքը» դառնում է բանակցությունների լիարժեք սուբյեկտ:
Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Հուլիս 15, 2019 14:30 «Բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։
Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 15, 2019 09:44 Փաշինյանին մնում է Գագիկ Ջհանգիրյանի ու Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։
«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

«Նոր» Հայաստանի հին դեմքը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2019 13:40 Իրական նոր Հայաստանում ջհանգիրյանները չպետք է եթերային աստղ դառնան։
Լռության գինը

Լռության գինը

Հուլիս 13, 2019 11:20 «Մամուլի ազատություն և ժողովրդավարություն» գոռալով` երկիրը վերածեցին մեկ մարդու (կամ մեկ ընտանիքի) իշխանության։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Հուլիս 12, 2019 09:55 Բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ.։
Վախկոտի հոգեբանություն

Վախկոտի հոգեբանություն

Հուլիս 11, 2019 08:20 Վախեցած է լյումպենի «դուխով» վարչապետը։
Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Տուսկը բացահայտեց Փաշինյանի «կետը»

Հուլիս 10, 2019 20:00 Նա մի կողմից հայտարարում է, որ չի բանակցում Ալիևի հետ, բայց իրականում ինտենսիվ բանակցում է։ Այսինքն՝ սուտ է խոսում։
Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Ստամբուլյան կոնվենցիան և քայլարածների վարքագիծը

Հուլիս 10, 2019 01:15 «Թավշյա հեղափոխություն արած հպարտ քաղաքացիների» հասարակությունը ներկայացնել որպես բռնարարների և բռնաբարների հասարակություն։
Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Հուլիս 09, 2019 11:25 Այցը տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։
Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Հուլիս 09, 2019 08:35 Ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։
«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 15:10 Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»:
Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Հուլիս 08, 2019 14:20 Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:
Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Նիկոլ Փաշինյանի նոր հենարանը

Հուլիս 08, 2019 10:45 Ոմանք մտածում էին, որ Նիկոլը հարուստներից փողերը հավաքելու է ու իրենց բաժանի։