Աշխարհ

13.09.2011 17:09


Թուրքիան պատրաստում է իր ռազմաօդային ուժերը իսրայելական թիրախներին հարվածելու համար

Թուրքիան պատրաստում է իր ռազմաօդային ուժերը իսրայելական թիրախներին հարվածելու համար

«MIGnews.com»–ի հաղորդմամբ՝ Անկարայում լույս տեսնող «Star Gazete»–ն գրում է, որ Թուրքիայի ռազմաօդային կործանիչ ուժերի կառավարումն անցել է նոր համակարգի։

Նոր համակարգը մշակել է թուրքական «ASELSAN» ընկերությունը, որը կփոխարինի ավելի վաղ գործող ամերիկյան «Identification Friend or Foe (IFF)» համակարգը։

«IFF» համակարգը, որը տեղադրված էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» մակնիշի կործանիչների վրա, ավտոմատ կերպով իսրայելական ինքնաթիռները դասակարգում էր բարեկամական և չէր թույլատրում դրանց վրա կրակ բացել։

Թուրքական համակարգը կվերածրագրավորվի, և իսրայելական ինքնաթիռներն այն կորակեն թշնամական։ Այս համակարգը կտեղադրվի ոչ միայն ինքնաթիռների, այլև ռազմական նավերի և սուզանավերի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը