Քաղաքական

15.09.2011 14:10


Աղասի Արշակյան. «Ունենք ուժի, փողի, զոռբայության իրականություն»

Աղասի Արշակյան. «Ունենք ուժի, փողի, զոռբայության իրականություն» Այսօր հրավիրված ասուլիսին երկրորդ և երրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Աղասի Արշակյանը, անդրադառնալով անկախության քսանամյակին, ասել է, որ այսօր ունենք ուժի, փողի, զոռբայության իրականություն։  «Այլ կերպ ասած՝ իրավիճակը վերածվել է հայրենական մեծ ողբերգության։ Հենց այսպես էլ վերնագրելու եմ իմ ապագա գիրքը: Երբ մենք քվեարկում էինք մեր անկախության համար, մենք հույսի, արդարության, խղճի ու բարոյականության համար էինք քվեարկում: Ցավոք, քսան տարի անց իրականությունը չի արդարացրել մեր սպասումները»,–նշել է նախկին պատգամավորը։  

Այս խորագրի վերջին նյութերը