Քաղաքական

17.09.2011 13:45


Րաֆֆի Հովհաննիսյան. «Նախագահը գեղեցիկ ելույթներ է ընթերցում, բայց դրանց տարրերը չեն համապատասխանում մեր իրականությանը»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նախագահը գեղեցիկ ելույթներ է ընթերցում, բայց դրանց տարրերը չեն համապատասխանում մեր իրականությանը»

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե անկախության այս 20 տարում բացթողումները շատ են եղել։

–Կորուստները շատ են, մեր քաղաքացին մեծամասամբ օտարվել է պետությունից,–ասել  է նա։

Ըստ նրա՝ վերջին շրջանում նախագահը գեղեցիկ ելույթներ է ընթերցում, բայց դրանց տարրերը չեն համապատասխանում մեր իրականությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ՝ ինքը կասկած չունի, որ «Ժառանգությունը» մտնելու է առաջիկա խորհրդարան և մանդատներ է ունենալու:

Հարցին, թե ի՞նչ ձևաչափով «Ժառանգությունը» կմասնակցի  առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Րաֆֆի  Հովհաննիսյանը պատասխանել է, թե իրենք, պատրաստ լինելով առանձին անցնել առաջիկա ճանապարհը, կարող են նաև քննարկել վերկուսակցական հարցեր, այլընտրանքային ձևաչափեր:

–Խորհրդարան մտնելը մեզ համար կենաց նպատակ չէ, մենք նույնպես ընտրական տրամաբանությունից դուրս քաղաքացիական հանդիպումներ ենք ունեցել, բայց չի բացառվում, որ կրկին հանդիպումներ ունենանք։ Բայց թե ինչ ձևաչափով կմասնակցենք ընտրություններին, այդ հարցի պատասխանը կարող ենք տալ ավելի ուշ,–ասել է Րաֆֆի  Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը