Աշխարհ

22.09.2011 12:09


Վանի նահանգում արձանագրվել է թուրք-քրդական հերթական բախումը

Վանի նահանգում արձանագրվել է թուրք-քրդական հերթական բախումը

Թուրք զինվորականների վրա քուրդ գրոհայինների հարձակումներն օրեցօր շարունակական բնույթ են ստանում։ Հերթական միջադեպն արձանագրվել է Վանի նահանգի Չաթաք շրջանում։ Ինչպես փոխանցում  է «CnnTurk»–ը, երեկ երեկոյան Քուրդիստանի բանվորական կուսակցության զինված խմբավորումները մարտի են բռնվել թուրք զինվորների ու անտառապահների հետ։

Քուրդ զինյալների հարձակման հետևանքով զոհվել են մեկ թուրք զինվոր, մեկ անտառապահ, երեքն էլ վիրավորվել են։ Թուրքական կողմը քուրդ զինյալների դեմ մարտական ուղղաթիռներ է դուրս բերել, որոնք նրանց ստիպել են նահանջել։

Այս խորագրի վերջին նյութերը