Քաղաքական

04.10.2011 20:19


Լևոն Տեր–Պետրոսյան. «Սե՛րժ, խնդում եմ, բա՛ց զուգարանները»

Լևոն Տեր–Պետրոսյան. «Սե՛րժ, խնդում եմ, բա՛ց զուգարանները»

Հենց նոր Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է հրապարակի շրջակայքի զուգարանները փակելու խնդրին և ասել, որ նստացույցի հենց առաջին օրը իրենք այդ զուգարանները բացելու խնդրանքով դիմել են ոստիկանության ղեկավարությանը, քաղաքապետարանին։ Վերջիններն էլ խոստացել են, որ խնդիրը կլուծեն, բայց մինչ օրս զուգարանները չեն բացվել։

–Ես իհարկե վստահ եմ, որ Երևան մտնող ճանապարհների բլոկադան իրականցվում է Սերժ Սարգսյանի հրամանով, ես իհարկե վստահ եմ, որ Ազատության հրապարակի սրճարանները փակվել են նրա հրամանով, սրճարանների ծածկերը հանվել են նրա հրամանով։ Բայց կուզեք գնդակահարեք, ես չեմ հավատա, որ զուգարանները փակվել են Սերժ Սարգսյանի հրամանով,–հայտարարել է Լևոն Տեր–Պետրոսյանը։

Նա ընդգծել է՝ տեսնելով, որ իշխանության ոչ մի օղակ զուգարանները բացելու հարցը չի կարողանում լուծել, և հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանի հետ իրենք տաս տարվա ճանապարհ են անցել ու երբեք նրան անձնական խնդրանքով չի դիմել՝ այսօր դիմում է.

–Սե՛րժ, խնդում եմ, բա՛ց զուգարանները։ Սե՛րժ, ապացուցիր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել։ Այլապես ամո՛թ է, մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև,–ՀՀ նախագահին զուգարանները բացելու խնդրանքով է դիմել Լևոն Տեր–Պետրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը