Քաղաքական

05.10.2011 13:28


Ժիրայր Սեֆիլյան. «Այս ամենի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, Տեր–Պետրոսյանն էլ այն ընդունել է, ուստի խուսանավումներ չեն լինի»

Ժիրայր Սեֆիլյան. «Այս ամենի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, Տեր–Պետրոսյանն էլ այն ընդունել է, ուստի խուսանավումներ չեն լինի» «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀԱԿ–ի գործողություններին և առհասարակ «ՀԱԿ–իշխանություն» երկխոսությանն ու նրանց փոխհարաբերություններին։ –Այս ամենի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, Տեր–Պետրոսյանն էլ այն ընդունել է, ուստի խուսանավումներ, այդ թվում՝ նստացույցի փոխակերպում, ավելի ծայրահեղ միջոցներ չեն լինի,– հայտարարել է Սեֆիլյանը։ Սեֆիլյանը նշել է, որ երկխոսությունը շահավետ էր Սերժ Սարգսյանի համար, ՀԱԿ–ի ներկայացումն ու գոյությունն էլ՝ որպես ընդդիմություն, նույնպես շահավետ է Սերժ Սարգսյանին, և բերել է համապատասխան փաստարկները։ –Խորագիրը հետևյալն է՝ ընդդիմադիր դաշտը զբաղեցնել այնպիսի ուժերով, որոնք Սերժ Սարգսյանի կողմից ամբողջությամբ վերահսկվում են։ Այս իմաստով Տեր–Պետրոսյանի ղեկավարած քաղաքական միավորն ամբողջությամբ մտնում է այդ տրամաբանության մեջ։ Եթե տեղը դատարկ մնա, որևէ ինքնաբուխ և անվերահսկելի ուժի ձևավորումն անխուսափելի է,– նշել է Սեֆիլյանը։ Բացի այդ, ըստ Սեֆիլյանի՝ ՀԱԿ–ը շահավետ է Սերժ Սարգսյանի համար նաև այն պատճառով, որ իրենց միջև գաղափարական առումով հակասություններ չկան։ Բանախոսը վերջում եզրափակել է. –Գլխավոր նպատակը՝ օր օրի թուլացնելով, մաշեցնելով Տեր–Պետրոսյանի ուժը՝ հասցնել մինչև 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախօրե, այսինքն՝ այնքան մաշված հասցնել, որ Տեր–Պետրոսյանը նույնիսկ չկարողանա  լուրջ բազար անել Սերժի հետ մանդատների վերաբերյալ, մնա խնդրողի դերում՝ ասելով. «Խնդրում եմ, այս մի խումբ մարդկանց խորհրդարան մտցրեք էլի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը