Տնտեսական

19.10.2011 13:55


Ու՞մ հաշվին պետք է 101 մլրդ–ով ավելանա 2012թ. բյուջեն

Ու՞մ հաշվին պետք է  101 մլրդ–ով ավելանա  2012թ. բյուջեն

-2012թ. բյուջեն որևէ ամբիցիա իր մեջ չի պարունակում, այսինքն ցանկություն էլ չկա ցույց տալու, որ մենք ուզում ենք ինչ–որ բան անել։ Պարզապես բյուջե են կազմել հերթական անգամ։ Նոր բյուջեի նախագծում նախատեսվում է 101 մլրդ դրամի եկամուտների ավելացում։ Կարծես թե լավ է, մենք պետք է ողջունենք և այլն։ Բայց իրականում՝ սա շատ վտանգավոր նախաձեռնություն է, որ ցուցաբերում է  կառավարությունը։ Կառավարությունը պետք է նախ գնահատեր երկրի տնտեսական պոտենցիալը՝ արդյոք երկրի տնտեսությունը կարո՞ղ է նման չափով ավելացնել եկամուտը,–նման հայտարարութամբ է այսօր հանդես եկել տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։

Բանախոսը նշել է, որ նոր բյուջեի եկամտային ավելացումը տեղի կունենա նաև փոքր ու միջին բիզնեսի հաշվին։ Ինչ վերաբերվում է խոշորին, ապա փորձագետն ասել է, որ նոր բյուջեի նախագծի մեջ անգամ ինքը չի տեսնում խոշոր բիզնեսի դեմ որևէ միտում։ Բացի այդ, բյուջեն կավելանա նաև ակցիզային հարկերի բարձրացման ու բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների հաշվին։ Սա այն դեպքում, երբ հարկային բեռի ցուցանիշով Հայաստանն աշխարհում 117-րդ տեղում է (ըստ մասնագետի բերած վիճակագրության)։

- Ես չեմ տեսնում բյուջեի նախագծի մեջ որևէ դրական միտում, ոչ թե չեմ ուզում դա, այլ ուղղակի չկա, կլինի, երբ կփոխվեն խաղի կանոնները,– ավելացրել է Խաչատրյանը։

7or .am

Այս խորագրի վերջին նյութերը