Տնտեսական

01.11.2011 15:58


ՊԵԿ նախագահ. «Սկսած փոքր բիզնեսից, մինչև խոշոր, մենք ստվեր ունենք»

ՊԵԿ նախագահ. «Սկսած փոքր բիզնեսից, մինչև խոշոր, մենք ստվեր ունենք»

Խորհրդարանում մեկնարկած 2012թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ ստվերի դեմ պայքարի ուղղությամբ ամեն օր աշխատանքներ են իրականացվում։

–Երբ ստվերի մասին խոսում են քաղաքական գործիչները, ինձ համար հասկանալի է։ Բայց երբ այդ մասին են խոսում մասնագետները և չեն էլ նշում, թե որտեղ ինչքան ստվեր կա, ինձ համար անհասկանալի է: Սկսած փոքր բիզնեսից, մինչև խոշոր, մենք ստվեր ունենք: Կարծում եմ, որ ավելի շատ պետք է պայքարել ստվերի դեմ, քան խոսել,-ասել է ՊԵԿ նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը