Աշխարհ

05.11.2011 11:58


ԱՄՆ–ը մտավախություն ունի, որ Իսրայելն առանց իրեն զգուշացնելու կհարձակվի Իրանի վրա

ԱՄՆ–ը մտավախություն ունի, որ Իսրայելն առանց իրեն զգուշացնելու կհարձակվի Իրանի վրա

Միացյալ Նահանգներն ուժեղացրել է արբանյակից Իրանին և Իսրայելին հետևելու գործընթացը։ Վաշինգտոնում մտավախության հիմքեր կան, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկներին՝ այդ մասին չտեղեկացնելով ԱՄՆ–ին։

Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, ԱՄՆ–ը ներկայումս չի մտածում ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, սակայն Իսրայելի վերաբերյալ նրանք վստահ չեն։

Իրավիճակը սրել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հարցազրույցը, ով մեկնաբանել էր Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորության մասին վերջին հրապարակումները։ Նախագահը նշել է, որ ներկայումս Իսրայելը հակված է իրանական սպառնալիքը ռազմական ճանապարհով լուծելուն՝ խնդրի դիվանագիտական տարբերակը համարելով քիչ հավանական։ Այս մասին Պերեսը խոսել է Կիպրոս կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը