Աշխարհ

29.11.2011 12:26


ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայում կքննարկի հայ–թուրքական հարաբերությունների հարցը

ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայում կքննարկի հայ–թուրքական հարաբերությունների  հարցը

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ–ները, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի խորհրդական Թոնի Բլինկենը ասել է, որ Բայդենը դեկտեմբերի 2–ին կայցելի Թուրքիա։

Ջո Բայդենը ելույթ կունենա Ստաբուլում կայանալիք «Համընդհանուր նախաձեռնություն» վեհաժողովի ժամանակ։ Նա կհանդիպի Հունաստանի պատրիարքի, Թուրքիայի վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։

Քննարկման հիմնական թեման լինելու է Քրդական աշխատավորական կուսակցության հարցը։ Օրակարգում կլինեն նաև  տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը:

Այս խորագրի վերջին նյութերը