Տնտեսական

04.05.2009 17:10


Օպտիմալացում Գյումրիի «Շիրակ» օդնավակայանում

Օպտիմալացում Գյումրիի «Շիրակ» օդնավակայանում

Վերջին մի քանի օրերին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում կրճատումներ են: Օդանավակայանի աշխատակիցների խոսքերով` կրճատվողների թիվը 40-ից ավելի է: «Շիրակ» օդանավակայանի տնօրեն  Սեյրան Չուխաջյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ տեղի է ունենում օպտիմալացում և հաստատել է 40 աշխատակիցների կրճատման մասին լուրերը: Որոշումը կայացրել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի ղեկավարությունը:

-Ուղևորափոխադրումնների ծավալները կրճատվել են, արատագնա աշխատանքերի շատ քիչ են մեկնում, մեր աշախատողների ներկայիս քանակը նախատեսված է որոշակի ծավալի համար։ Կոմերցիոն տեսակետից ներկայիս ուղևորափոխադրումների ծավալները  այլևս շահութաբեր չեն՝ նման քանակի անձնակազմ ունենալու համար,- նշել է «Շիրակ» օդանավակայանի տնօրենը: Վերջինիս խոսքերով` կրճատվում են այն աշխատակիցները ում ներկայացնում են ծառայությունների պետերը: Հիմնականում գործազուրկ են դառնում այն մասնագետները, որոնցից օդանավակայանում աշխատում են 1-ից ավելի մարդ: Աշխատակիցների խոսքերով՝ իրենց ծանրաբեռնվածությունն արդեն իսկ աճել է մոտ 3 անգամ, սակայն աշխատավարձի առումով դեռևս փոփոխություն չկա:

Օդանավակայանի ղեկավարությունից տեղեկացրել են, որ առաջիկայում նոր կրճատումներ չեն սպասվում:

Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը եղանակային ոչ բարենպաստ պայմանների և արտակարգ իրավիճակների դեպքում փոխարինում է «Զվարթնոց» օդանավակայանին: Մասնագետների կարծիքով՝ ներկայիս անձնակազմի թվաքանակով այլևս հնարավոր չի լինի սպասարկել նման վայրէջքները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը