Մեկնաբանություն

08.12.2011 18:31


Պատվիրատուն նյարդայնացել է կամ հաջորդ դասի ուրվագիծը

Պատվիրատուն նյարդայնացել է կամ հաջորդ դասի ուրվագիծը

«Ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների հրապարակումներին հետևելիս գալիս ես այն եզրակացության, որ պատվիրատուն նյարդայնացել է։ ՀԱԿ վերջին հանրահավաքից հետո Գագիկ Ծառուկյանի օլիմպիական հանգստությունը սրանց պարզապես հունից հանում է։ Ակնհայտ է, որ ոմանք կորցրել են քունը։

Դատե՛ք ինքներդ. սերժատուները հոդվածը հոդվածի հետևից են տպում, որտեղ հետևյալ շեշտադրումներն են՝ «Ի՞նչ կպատասխանի Ծառուկյանը Կոնգրեսին», «ԲՀԿ–ն դուրս կգա՞ կոալիցիայից», «Ինչու՞ չի խոսում Ծառուկյանը», «Ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը», «Ինչպե՞ս է հանգուցալուծվելու իշխանության հարցը» և այլն, և այսպես շարունակ։ Ինչպես ռուսները կասեին՝ «Կանտոռա պիշետ»։

Այս ամենը ցույց է տալիս, որ Բաղրամյան 26–ում բառիս բուն իմաստով հոգեխանգարմունքի են ենթարկվել, ու դա է՛լ ավելի է խորանում, երբ ԲՀԿ–ն շարունակում է չնկատելու տալ հալումաշ եղած «պոլիտտեխնոլոգների» մոգոնած «մուտիլովկաները»։

Եթե նախագահական նստավայրում շատ են հետաքրքրված ԲՀԿ–ի հետագա վարքագծով ու քաղաքական պահվածքով, ապա մի փոքր օգնեմ նրանց և ներկայացնեմ իմ կանխատեսումներն այս թեմայով։

Եվ այսպես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝

1. «նստեմ կուշտդ, փեդեմ մերուքդ» ծրագրի շրջանակներում կոալիցիայից դուրս չի գա,

2. կպահպանի օլիմպիական հանդարտությունը, որքան էլ որ «միլիցա–պեպելնիցաները» պլան–մլան «գցեն» ԲՀԿ–ական ներկայացուցիչների գրպանները,

3. «փաթթած» կունենա իշխանական լրատվամիջոցների կծոտումները և էժանագին հարձակումները,

4. ընտրություններին կմասնակցի առանձին,

5. ընտրական գործընթացների ժամանակ կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք կառաջնորդվեն «Հայաստանն առանց ընտրակեղծիքի» սերժակործան կարգախոսով։

Իսկ թե ինչ կլինի այս ամենից հետո՝ կխոսենք հաջորդ դասին։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը