Աշխարհ

20.12.2011 14:07


Պենտագոն. «ԱՄՆ–ը Իրանին չի թողնելու միջուկային զենք ստեղծել»

Պենտագոն. «ԱՄՆ–ը Իրանին չի թողնելու միջուկային զենք ստեղծել»

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կձեռնարկի ցանկացած հնարավոր քայլ, որպեսզի կանխարգելի Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է «BBC Russian»–ը, այս մասին «CBS» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Պանետան։

«Եթե հետախուզական տվյալներից պարզ դառնա, որ Թեհրանը շարունակում է միջուկային ծրագրի ուղղությամբ աշխատանքները, ապա Վաշինգտոնը կարող է ամենակոշտ գորոծողությունների դիմել»։

Դրան հակառակ, Իրանի իշխանությունները շարունակում են պնդել, թե իրենց միջուկային մշակումները բացառապես խաղաղ նպատակներ ունեն։

Այս խորագրի վերջին նյութերը