Քաղաքական

22.12.2011 14:02


Ա. Հարությունյան. «Նախընտրական շրջանում Հանրայինը եթեր կտրամադրի բոլոր ուժերին»

Ա. Հարությունյան. «Նախընտրական շրջանում Հանրայինը եթեր կտրամադրի բոլոր ուժերին»

Ընտրական տարում Հանրային հեռուստատեսությունը կաշխատի նախորդ ընտրությունների ժամանակ եղած թերությունները հասցնել նվազագույնի։ «7օր»–ի հարցին ի պատասխան ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

–Կարծում եմ այսօր արդեն որևէ ընդդիմադիր ուժ այդ դժգոհությունը, որ Հանրային հեռուստատեսությունն իրեն եթեր չի տրամադրում, չի լուսաբանում իրենց միջոցառումները կամ ցույցերը, արդեն չունի։ Մենք աշխատանքային բոլոր օրերին ունենք Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հաղորդումը, որը նախընտրական շրջանում եթեր կտրամադրի բոլոր ուժերին։ Ինչու չէ, գուցե նաև այլ ձևաչափի հաղորդումներ լինեն նախընտրական շրջանի համար։ Բացի դրանից մենք օրենքով սահմանված վճարովի և անվճար եթերի հնարավորությունը կտրամադրենք բոլոր կուսակցություններին,–ավելացրել է Ա. Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հեռուստադեբատներին, ապա նա նշել է, որ բացառությամբ մեկ դեպքի, իրենց երբեք չի հաջողվել քաղաքական կուսակցություններին դեբատի սեղանի շուրջ նստեցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը