Աշխարհ

22.12.2011 17:13


Իրանը տասնօրյա զորավարժություններ է սկսում

Իրանը տասնօրյա զորավարժություններ է սկսում

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ շաբաթ օրվանից Իրանը տասնօրյա զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է  «MIGnews.com»-ը։

Սայարին նշել է, որ զորավարժությունները կանցկացվեն Օրմուզի  ջրանցքի արևելյան մասում ու կձգվեն մինչև Ադենի ծոց։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ իրանական քաղաքական գործիչները հայտնում էին, որ հնարավոր է՝ զորավարժությունների ընթացքում փակվեն մարտավարական կարևոր օբյեկտների ճանապարհները, այդ թվում՝ Օրմուզի ջրանցքը։ Ըստ Իրանի խորհրդարանում անվտանգության կոմիտեի անդամներից մեկի խոսքերի՝ այս քայլը կարող է կիրառվել նաև այն դեպքում, եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը